Ապրիլի 11-ին, ժամը 18:15-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասի գերեզմանատան մոտակայքում այրվում է տրակտոր:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ, որոնցից մեկն անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձել է:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:24-ին, մարվել՝ 18:44-ին:
Ամբողջությամբ այրվել է «Caterpillar D85» մակնիշի բուլդոզերի սրահը և շարժիչի հատվածը՝ մասնակի։