Միացյալ Նահանգները մտադիր է բարելավել «միջուկային գործարքը» Իրանի հետ, միայն դրանից հետո կարելի է խոսել պատժամիջոցների մեղմացման կամ վերացման մասին: Այս մասին ԱՄՆ ներկայացուցիչների պալատում ծախսերի մասով կոմիտեի վարած լսումներում հայտարարել է ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը՝ գրում է trend.az-ը:
«Մենք անընդհատ շփման մեջ ենք մեր եվրոպացի գործընկերների հետ: ԱՄՆ պետքարտուղարը ներգրավված է այդ քննարկումներին, ես չեմ մեկնաբանի, թե ինչ է պատրաստվում անել նախագահը, սակայն միանգամայն պարզ է, որ նա ցանկանում է լավագույն գործարք, նա շատ մտահոգված է Իրանի վարքագծով», – ասել է Մնուչինը:
«Մենք կասկած չունենք, որ Իրանի դեմ պատժամիջոցները արդյունավետ են, այս վարչակազմը հավատացած է, որ մենք պետք է ավելի լավ գործարք կնքենք նախքան պատժամիջոցների քաղաքականությունը փոխելը», – ավելացրել է նա: