Thursday, 25 04 2024
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով

Հեղափոխությունն արցախցիներն են անելու

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Մարտական խաչի ասպետ Վահան Բադասյանը։

-Պարոն Բադասյան, Արցախում ինչպե՞ս են վերաբերվում Հայաստանում մեկնարկած Սերժ Սարգսյանի երրորդ պաշտոնավարման շրջանի դեմ պայքարին։ Ինչպիսի՞ տրամադրություններ են։

-Այստեղ ոչ մի տրամադրություն էլ չկա, հավանաբար մարդիկ չեն էլ իմանում։ Կարծում եմ՝ չկա ռեալ պայքար, կա փոքրամասնության կողմից պայքար։ Այսօր կա թույլ կազմակերպված ընդդիմություն։ Հայաստանի բնակչության մեծ մասն այսօր ընդդիմադիր է, դժգոհ է իշխանություններից, սակայն կազմակերպման դասական ձևերը՝ նստացույց, հացադուլ, հանրահավաք, քայլերթ, հոգնած ձևեր են և ճիշտ տակտիկա չէ։ Եվ այս դեպքում արդյունք չի ունենում, և տեղի է ունենում հիասթափություն։ Սա եկել է բոլոր ժամանակներից։ Նախկինում հիասթափության պատճառը եղել է լիդերների դավաճանությունը, նրանք սկզբունքներից են հետ կանգնել։ Օրինակ՝ առաջին ընտրություններից հետո Վազգեն Մանուկյանի հրաժարումը պահանջատիրությունից, երբ հաղթել էր, ժողովուրդը պայքարեց, որ շենքը ազատի, որ նա գա նստի, բայց նա հրաժարվեց և լքեց։ Երկրորդ անգամ Դեմիրճյանի քայլն էր, երբ նա գնաց և համագործակցեց իշխանությունների հետ։ Հաջորդ այսպես կոչված լիդերները՝ Արտաշես Գեղամյան, Արթուր Բաղդասարյան և այլոք, վաճառվեցին։ Սա նույնպես դավաճանություն է, որը հիասթափության հանգեցրեց։ Հաջորդը Լևոն Տեր-Պետրոսյանն էր, որը ոչ թե գաղափարապես միավորեց ընդդիմախոս ժողովրդին, այլ ժողովուրդը ստիպված գնաց նրան ընտրեց, քանի որ նա բառերով դեմ էր խոսում իշխանությանը, սակայն հենց ինքն այս իշխանության ծնողն է, որ, ցավոք սրտի, նա դարձավ լիդեր, և այստեղ այդ հիասթափությունը կրկնակի է, քանի որ ժողովուրդը ընտրություն կատարեց վատի և ավելի վատի միջև, այսինքն՝ ավելի վատը իշխանությունն էր, վատը՝ Լևոն Տեր-Պետրսյանն էր։ Հաջորդը Րաֆֆին էր, որ եղավ անսկզբունքային, և նրանից նույնպես հիասթափվեցին։ Հաջորդ պայքարի տարբերակը ապստամբությունն էր, որ արեցին տղաները, սակայն նրանք մինչև վերջ չկարողացան դա անել, և եթե մինչև վերջ դա անեին, ապա հաջողություն կգրանցվեր։ Նրանք բացեիմաց դա պետք է իրականացնեին, քանի որ դա պաշտպանված է նաև միջազգային իրավունքներով։ Այսօր ես գտնում եմ, որ ամեն ոք իրավունք ունի և պարտավոր է մասնակցելու ապստամբությանը, եթե իհարկե լինի ապստամբություն, թեկուզ դա լինի վատթարագույն ձևով։ Հայաստանում անհրաժեշտ է գաղափարական հեղափոխություն։ Հանրահավաքային եղանակով, խաղաղ դասական ձևով հնարավոր չէ հաջողել։ Այսօրվա ընդդիմությունը, եթե փորձում է դասական և հոգնած մեթոդներով գալ իշխանափոխության, ապա շատ սխալվում է։ Ընդդիմության լիդերները և այս ամենի մասնակիցները պետք է իմանան, որ մենք արդեն ահագին փուլեր ենք անցել՝ չհաջողված ապստամբություն, միտինգային երևույթներ և այլն, արդյունքը՝ անարդյունք։ Եվ պետք է ձևը փոխվի։ Իսկ արցախցիները, որ կողքից նայում են կամ թվում է, որ անտարբեր են, ոչ, այդպես չէ, անտարբեր չեն։ Պարզապես արցախցիները, նաև ես, տեսնում ենք, որ անպտուղ է պայքարը, և այս անպտուղ պայքարին միանալը կբերի նոր անհաջողություն և հիասթափության ալիք։ Եվ ես համոզված եմ, որ եթե ռեալ իշխանափոխության փորձ լինի, ապա արցախցիները միանալու են։ Բայց դա մի օր լինելու է, դա խիստ է լինելու և ռեալ։ Երեկ չէ մյուս օրը ինչ-որ մեկը դուրս է եկել պայքարի և ասում է՝ ես եմ լիդերը կամ ես եմ ընդդիմությունը, բայց սկսում է նստացույցով և ավարտում հացադուլով։ Կամ երթ են անում քայլելով և հայտարարում, որ մենք ենք իսկական ընդդիմությունը, մյուսները իսկական չեն։ Եվ դրա համար բոլորն ասում են իշխանական պրոյեկտ։ Եվ եթե նույնիսկ իշխանությունները չեն սովորեցրել, չեն ասել՝ այսպես արեք, իրենք համարվում են իշխանական պրոյեկտ նրա համար, որ սա իշխանությանն է ձեռնտու, քանի որ ասելու են՝ փորձեցին իշխանափոխություն անել, բայց չստացվեց։ Անպտուղ ծառից ի՞նչ պտուղ եք ուզում ունենալ․․․ ոչ մի։

 -Այս պահին երեք ձևաչափով նախաձեռնությունները՝ «Հանուն Հայաստան պետության» ճակատի, «Իմ քայլը» և «Մերժիր Սերժին» միացել են։ Կարծո՞ւմ եք՝ այս ամենը նույնպես չի հաջողելու։

-Ես չեմ տեսնում դրա հնարավորությունը։ Եթե տեսնեինք, որ հնարավոր է, առաջին միացողներից մեկը ես կլինեի և կհամոզեի շատ արցախցիների միանալ այդ պայքարին, բայց պետք է ռեալ լինի։ Իհարկե, մեզ իշխանափոխությունը ոչ թե օդ ու ջրի պես է պետք, այլ վայրկյան առաջ է պետք իշխանափոխություն։ Եվ իշխանափոխություն ասելով՝ ես ոչ թե անհատների և անձերի խնդիր եմ տեսնում, ես ուզում եմ մեջբերել երրորդ նախագահի խոսքերը՝ մեկ անձը իրավունք չունի երկու անգամից ավելի հավակնելու երկրի բարձրագույն իշխանության ղեկին։ Անձը, որ իր շրջապատով երկար ղեկավարում է, իր շրջապատով հանդերձ լճանում է, հետադարձ կապն են կորցնում դեպի ժողովուրդ, սխալների վրա սխալները շարունակում են, չեն տեսնում իրենց սխալները։ Եվ հակառակը՝ համակարգ է ձևավորվում, որտեղ պնակալեզները գովաբանում են և ասում՝ շատ լավ է, այսպես էլ պետք է շարունակեք։ Բայց ո՞ւմ համար է լավ, միայն այդ բորենիների համար է լավ։ Բայց իրականության մեջ ո՛չ լավ է երկրի բարձրագույն իշխանության ղեկին կանգնած մարդկանց համար և ո՛չ էլ լավ է ժողովրդի համար։ Միայն այդ բորենիների համար է լավ, և նրանք այդ համակարգը ատամներով պահում են։ Եվ այսպես այլևս հնարավոր չէ առաջ շարժվել։ Հիասթափության ալիքն այնքան մեծ է, որ մարդիկ դիմում են ծայրահեղ քայլերի և ոչ թե ապստամբում են, այլ հեռանում են երկրից։ Իսկ ժողովրդագրության խախտման այնպիսի աստիճանի ենք մենք հասել, որ արդեն վտանգված է մեր թե՛ մշակույթը, թե՛ պաշտպանությունը, թե՛ անվտանգությունը, թե՛ տնտեսությունը, որովհետև ժողովրդագրության անկման այս ձևը, չեմ ուզում վախեցնել և մանրանալ երևույթների մեջ, բայց շատ մեծ վտանգ է բերում բոլոր ոլորտների վրա։ Իսկ սա ծայրահեղ քայլի, ընդվզման միակ հնարավոր ձևն է, որ մեր ժողովուրդն անվնաս կատարում է, այսինքն՝ թողնել և հեռանալ՝ մի օր հետ վերադառնալու ակնկալիքով։ Չեմ ասի, թե հեռացողները հայրենասերներ չեն կամ լավ հայեր չեն։ Թողնում հեռանում են, քանի որ հանապազօրյա հաց վաստակել հնարավոր չէ, քանի որ իշխանությունն այն աստիճանի է ուզուրպացրել իր ազդեցության ոլորտները, երկրում խախտվել է արդարությունը, չկա արդարադատություն, տնտեսական մենաշնորհն այն աստիճանի է հասել, որ մարդիկ չեն կարողանում ազատ արտադրել, առևտուր անել։ Եվ իշխանության վարվելակերպի այս ձևով մարդիկ չեն կարողանում իրենց գոյությունը պահել և ստիպված են հեռանալ։ Եվ հիմա մենք գտնվում ենք ծայրահեղ ճգնաժամային վիճակում։

-Ինչո՞ւ եք կարծում, որ ընդդիմությունը չի հաջողելու, ընտրված մեխանիզմները և օրակարգ են սխա՞լ։

-Այո՛, և՛ մեխանիզմներն են սխալ, և՛ օրակարգը: Միևնույն է, իշխանափոխություն տեղի է ունենալու, բայց վախենում եմ, թե դա շատ կոպիտ ձևով և անվերահսկելի լինի։ Գալու է մի պահ, որ այլևս հնարավոր չի լինելու, և դանակը ոսկորին դեմ է առնելու։ Եվ այդ ժամանակ չես իմանում, թե ինչ է կատարվելու, կարող է կատարվել անկանխատեսելին, այնպես, ինչպես Կրեմլում նստածները 88-ի փետրվարի 11-ին չէին իմանում, որ գալու է փետրվարի 12-ը, և Հադրութում սկսվելու է միտինգային թափը, և փլուզվելու է այդ հզոր երկիրը։ Եվ հիմա էլ չգիտենք, թե ինչ է լինելու։ Մի խոսքով, եթե մեխանիզմները և նպատակները ճիշտ դրվեն, արցախցիները մասնակցելու են, ավելին՝ հեղափոխությունն արցախցիներն են անելու։ Մեր աշխարհագրական դիրքն է բերելու դրան։ Ասածներիս տակ շատ տողատակեր կան, որոնք ես չեմ մանրամասնում՝ ելնելով հայտնի պատճառներից։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում