Friday, 29 03 2024
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները

Գլոբալ պատերազմի շեմին. նյարդերը ձգվում են մինչև Հայաստան

«Պատրաստվի՛ր Ռուսաստան, հրթիռները թռչում են», թվիթերյան գրառում է արել Դոնալդ Թրամփը՝ ի պատասխան Ռուսաստանի հայտարարությունների, որ Սիրիայի կառավարական ուժերին ԱՄՆ-ի հարվածի դեպքում Ռուսաստանը կխփի ամերիկյան հրթիռները: Վերջին օրերին Սիրիայում քիմիական զենքի կիրառման առիթով ծավալվող և թեժացող դիմակայությունը լարվածության առումով հասնում է թերևս գագաթնակետին և թվում է, որ ամերիկա-ռուսական ուղիղ զինված բախումը դառնում է անխուսափելի, ինչն այլ բան, քան գլոբալ պատերազմ, դժվար է որակել: Իսկ երբ ԱՄՆ նախագահի մակարդակով գրառում է անում, թե հրթիռները գալիս են՝ Ռուսաստան պատրաստվի՛ր, ապա այլ բան չի մնում, քան պատրաստվել ամենավատթարին, համենայնդեպս, որովհետև հրթիռների աշխարհաքաղաքական բեկորները, մեղմ ասած, կհասնեն նաև Հարավային Կովկաս, անխուսափելիորեն: Կբախվե՞ն ԱՄՆ-ն ու Ռուսաստանը Սիրիայում դեմ առ դեմ, թե՞ մենք գործ ունենք լավ մշակված մի սադրանքի հետ, որն ունի բոլորովին այլ ավարտի մշակված սցենար, և հանգուցալուծումը կլինի բոլորովին այլ, չսպասվող տարբերակով:

Սիրիական գոտում հիմա հնարավոր է թերևս ամեն ինչ, և որևէ մեկը չի կարող ասել, թե ինչով կավարտվի լարվածությունը, և կավարտվի՞ ընդհանրապես: Իսկ որևէ մեկը կարո՞ղ է ասել, թե ինչ պետք է անի և ինչի պետք է պատրաստ լինի Հայաստանում: Հազիվ թե: Փոխարենը հնարավոր է ասել, թե Հայաստանն ինչ է անում հիմա: Խոշոր հաշվով, Հայաստանը, այսպես ասած՝ օրվա թրենդին համահունչ լինելու համար, կարող ենք ասել, որ ծուխ է բաց թողնում, գրեթե բոլոր մակարդակներում և հարթություններում, որտեղ օրակարգը կես սանտիմետր անգամ համարժեք չէ այն առկա ռիսկերին ու մարտահրավերներին, որոնք ծավալվում և թեժացման կրիտիկական աստիճանի են հասնում՝ մեզնից ընդամենը մի քանի հարյուր կիլոմետր հարավ:

Ընդ որում, բավական պարզունակ կլինի այս դեպքում համարել, որ ամերիկա-ռուսական ուղիղ բախումից խուսափելը կնշանակի ռիսկերից խուսափում, որովհետև անգամ անհրաժեշտ կլինի հասկանալ, թե իսկ ի՞նչ գնով են կողմերը խուսափել ուղիղ բախումից, ո՞վ է նահանջել, ինչ պայմանով, մինչև ուր: Խնդիրը Ռուսաստան-ԱՄՆ տիրույթո՞ւմ է, թե՞ լարվածության միջոցով նախապատրաստվում է հարված Սիրիայում իրանական ներկայությանը: Հարցերը բազմաթիվ են, պետք է հուսալ, որ Երևանում կան գոնե մոտավոր պատասխաններ կամ պատկերացումներ և իրավիճակին գոնե նվազագույն պատրաստվածություն, մի քանի սցենարներով: Մի բան անհերքելի և ակնհայտ է, որ պահանջվում է ինտենսիվ աշխատանք աշխարհաքաղաքական ուժային կենտրոնների, առաջին հերթին Մինսկի խմբի համանախագահների և Իրանի հետ, իրավիճակը Հայաստանի շուրջ հնարավորինս կանխատեսելի պահելու համար:

Գլխավոր խնդիրը, անշուշտ, Ապրիլյան քառօրյայից հետո սաղմնավորված անվտանգության ռեգիոնալ նոր տրամաբանությունն ու կիսահամակարգը պահելն է, Սիրիայում կոնֆիգուրացիայի փոփոխության ազդեցությունից զերծ պահելը: Դրան զուգահեռ, եթե ԱՄՆ-ը Ռուսաստանին հորդորում է պատրաստվել հրթիռներին, ապա Հայաստանը պետք է պատրաստվի ադրբեջանական սադրանքներին: Խնդիրը դրանց անխուսափելիությունը չէ, այլ հավանականության ֆոնի բարձրացումը, որովհետև Ալիևը կարող է փորձել օգտվել իրավիճակից, համարելով, որ կարող է մարսել շատ բան՝ կենտրոնները զբաղված են Սիրիայով, իսկ Հայաստանը զբաղված է վարչապետի խնդրով: Նյարդերը լարված են առնվազն մինչև Հայաստանից ու նույնիսկ այն կողմ էլ, ու դրանք կարող են կտրվել ցանկացած հատվածում, նույնիսկ ոչ Սիրիայում իրավիճակը լիցքաթափելու համար: Առավել քան հրատապ է դառնում այն, որ խաղաղության կարժանանան նրանք, ովքեր առավել պատրաստ են պատերազմին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում