Tuesday, 23 04 2024
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
«Փրկիչի» խայտառակ սցենարն է. խաղաղապահի բրենդի ներքո օկուպացվելու է Հայաստանը
ՀԱՄԱՍ-ը զգալի ուժ է պահպանում Գազայի հատվածում
Եթե միայն դրոշն ենք այրում, նշանակում է՝ շատ տկար ենք
15:50
Զալուժնու թեկնածությունը հաստատվել է որպես Լոնդոնում Ուկրաինայի դեսպան
Այս տարվա սկզբին ֆինանսների արտահոսքը Հայաստանից ավելացել է
Հայաստանի այրվող դրոշները
«Հայաստանն ու Ադրբեջանը միջնորդների կարիք չունեն». Ալիև
«Հնարավորության դռները միշտ չէ, որ բաց են մնում». Էրդողանը՝ Փաշինյանին
ՀՀ վարչապետն Էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված առաջարկություններ
Բաքուն համաձայն է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը Ղազախստանում
Ալիևն ու Պուտինը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները
Ալիևը խոսել է ԵԱՏՄ մտնելու հավանականության մասին
Քննարկվել են Հայաստան-Հունաստան միջխորհրդարանական համագործակցությունը
Ավանեսյանը համաճարակային իրավիճակ վերաբերյալ խորհրդակցություն է անցկացրել
Մարզպետարանը հերքել է Ոսկեպարում հայկական դրոշը ադրբեջանականով փոխարինելու լուրերը
Տավուշում ճանապարհը բացել են. դեպի Վրաստան երթևեկությունը վերականգնված է
Ռուս-ադրբեջանական հարաբերության նոր փուլ
14:45
Brent տեսակի նավթը թանկացել է` հասնելով մեկ բարելի դիմաց մինչև 87,5 դոլարի
14:30
Իրանի արտգործնախարարը քննադատել է ԵՄ որոշումը Թեհրանի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու մասին
14:15
ԱՄՆ-ն ու Ֆիլիպինները զորավարժություններին 16000 զինվորական կներգրավեն
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Բրիտանիան խոստացել է ռազմական օգնության խոշորագույն փաթեթը տրամադրել Ուկրաինային
13:30
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Թայվանին զինելը
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կառավարությունում ոռոգման սեզոնի մեկնարկին ու ջրամբարաշինության ոլորտում ներդրումային ծրագրերին վերաբերող հարցեր են քննարկվել

Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել են ոռոգման սեզոնի մեկնարկին և միջին ու փոքր ջրամբարաշինության ծրագրերի իրականացման ընթացքին առնչվող հարցեր: Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Անդրադառնալով ջրամբարների լցվածության մակարդակին՝ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը զեկուցել է, որ ներկա դրությամբ լցվածությունը կազմում է 480,5 մլն խմ, ինչը 2017-ի նույն ժամանակահատվածի համեմատ քիչ է 30 մլն խմ-ով, իսկ 2016-ի համեմատ պակաս է 115 խմ-ով: Սևանա լճի մակարդակը տարվա այս ժամակահատվածում կազմել է 1900 մետր 56 սմ, նույնքան, որքան 2017-ի համապատասխան ժամանակահատվածում: Նշվել է, որ մարտի 22-ից արդեն իսկ սկսվել է Արփա-Սևան թունելով ջրի բացթողնման գործընթացը: Ըստ Արսեն Հարությունյանի՝ ջրամատակարարման առումով հիմնական խնդիրը կապված է Ախուրյանի ջրամբարից սնվող հողատարածքների հետ: Ներկա դրությամբ Ախուրյանի ջրամբարում առկա է 336 մլն խմ ջուր, ինչը 2017-ի նույն ժամանակահատվածի համեմատ պակաս է 36 մլն խմ-ով: Կոմիտեի նախագահը, սակայն զեկուցել է, որ խնդիրը կարգավորելու նպատակով միջոցներ են ձեռնարկվել 20 շարժական պոմպակայանների գործարկման նպատակով, միաժամանակ, տարբեր տարածաշրջաններում աշխատանքներ են տարվում նաև խորքային հորերի հորատման ուղղությամբ:

Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահը զեկուցել է նաև, որ մի շարք հանդիպումներ են ունեցել մասնավոր ներդրողների հետ, որոնք հետաքրքրված են մեր երկրում փոքր և միջին ջրամբարների կառուցմամբ: Արսեն Հարությունյանի խոսքով՝ կոմիտեն «Հայջրնախագիծ ինստիտուտ» ՓԲԸ-ի հետ քննարկել է հանրապետությունում ավելի քան 30 փոքր և միջին ջրամբարների կառուցման հնարավորությունը, որից առանձնացվել է առաջնահերթ կառուցման ենթակա 11 ջրամբար՝ հիմք ընդունելով նախնական գնահատմամբ տեխնիկատնտեսական նպատակահարմարության ցուցանիշները: Նշվել է, որ մինչ այժմ հանրապետությունում ջրամբարաշինությունն իրականացվել է վարկային միջոցներով(Մարմարիկ, Վեդի, ուսումնասիրության փուլում գտնվող Կապս, Սելավ Մաստարա), սակայն ներկայումս առաջնորդվելով ՀՀ կառավարության կողմից որդեգրված պետություն-մասնավոր գործակցության ակտիվացման քաղաքականությամբ՝ կոմիտեն նախանշել է նաև փոքր և միջին ջրամբարաշինության ծրագրերը պետություն-մասնավոր գործընկերության շրջանակներում իրականացնելու տարբերակներ՝ միաժամանակ գնահատելով հարակից բիզնես հետաքրքրության շրջանակները: Առաջնահերթ նախատեսվող 11 ջրամբարների ընդհանուր ծավալը կազմում է 43,2 մլն խմ, իսկ ներդրումների չափը՝ 34,2 մլրդ դրամ: Ջրամբարները 17 հազար հեկտար հողատարածք կոռոգեն:

Կարեն Կարապետյանը կարևորել է փոքր և միջին ջրամբարաշինության ծրագրերի իրականացումը մասնավոր հատվածի հետ համագործակցությամբ և հանձնարարել Ջրային տնտեսության պետական կոմիտեին՝ Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի հետ համագործակցությամբ սեղմ ժամկետներում պատրաստել ներդրումային ծրագրերի փաթեթներն ու տեխնիկատնտեսական հիմնավորումները: «Մենք պետք է ունենանք գյուղատնտեսությունը ոռոգման ջրով ապահովելու ռազմավարություն: Պետք է նաև պետություն-մասնավոր համագործակցությամբ հասնենք հանրապետությունում խնդրի լուծմանը»,- ասել է վարչապետի պաշտոնակատարը՝ ավելացնելով, որ արդեն ընթացիկ տարվա հոկտեմբերին Ջրային տնտեսության պետական կոմիտեն պետք է 2019 թվականի ջրամատակարարման ողջ ծրագիրն ունենա՝ բարձրացնելով ջրամատակարարման ոլորտում կարգապահությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում