ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ ֆուտբոլի ակադեմիայում շարունակվում է «Զարգացման» մրցաշարը: Ապրիլի 11-ին Հայաստանի Մ-14-1
հավաքականը հանդիպեց Իրանի Մ-14 ընտրանու հետ և պարտվեց 0:6 հաշվով:
Հիշեցնենք, որ երեկ մեր հավաքականը առաջին տուրում 2:1 հաշվով հաղթել էր Բելառուսին: