Իրանի իշխանությունները փորձում են հաղթահարել արժույթային ճգնաժամը, հաղորդում է Reuters-ը։ Երեքշաբթի Կենտրոնական բանկը հայտարարել է, որ երկրում արտասահմանյան արժույթ ունենալու նկատմամբ սահմանափակումներ կսահմանվեն։ Իրանում յուրաքանչյուր անձ կանխիկ կարող է մինչև 10 հազար եվրո ունենալ։
Դրանից ավել գումարը, կենտրոնական բանկի կարգադրության համաձայն, անհրաժեշտ է մեկ ամսում վաճառել կամ բանկային հաշվեհամարին փոխանցել։ Այս պահանջներին չհետևելը կարող է դատական գործ հարուցելու պատճառ դառնալ։
Ապրիլի սկզբին իրանական ռիալի փոխարժեքը նվազել է 20 տոկոսով՝ մեկ դոլարի դիմաց 41 հազար ռիալ կազմելով։