Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի՝ ԱՄՆ սենատում ելույթից հետո ընկերության բաժնետոմսերի արժեքն ավելացել է 4․5 տոկոսով, փոխանցում է Reuters-ը։
«Բաժնետոմսերը 165 հազար դոլար են կազմել և աճել 4․5 տոկոսով, ինչը վերջին երեք շաբաթվա ընթացքում ամենաբարձր ցուցանիշն է»,-ասվում է հաղորդագրությունում։
Ընկերության բաժնետոմսերի արժեքը նվազեց, երբ հայտնի է դարձավ, որ Cambridge Analytica ընկերությունը ավելի քան 87 մլն օգտատիրոջ տվյալներ է օգտագործել՝ շատ երկրների ընտրություններին միջամտելու համար։