ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն ապրիլի 10-ին, ժամը 16:06-ին տեղեկություն է ստացել, որ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի դատարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է, որ Անդրանիկ և Միկոյան փողոցները հատող խաչմերուկում բախվել են «Opel Astra» մակնիշի 34 NL 735 պետհամարանիշի (վարորդ՝ 1981 թ. Ա. Ս.) և «ՎԱԶ 2121» մակնիշի 18 OO 118 պետհամարանիշի (վարորդ՝ 1957 թ. Գ. Մ.) մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Opel Astra»-ի վարորդը հոսպիտալացվել է Եղեգնաձորի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները: