Apple-ը ներկայացրել է իր նոր iPhone 8 (PRODUCT) RED–ի պաշտոնական տեսանյութը։ Տեսանյութը հասանելի է «խնձորային» ընկերության YouTube–ի պաշտոնական ալիքում։
Կարմիր գույնով Apple-ի արտադրանքը թողարկվել է ՁԻԱՀ–ով և ՄԻԱՀ–ով հիվանդ մարդկանց աջակցելու համար։ Յուրաքանչյուր վաճառքի եկամտի մի մասը փոխանցվում է այս հիվանդությունների դեմ պայքարի հիմնադրամին։