ՀՖՖ տեխնիկական կենտրոն՝ ֆուտբոլի ակադեմիայում շարունակվում է «Զարգացման» մրցաշարը: Հայաստանի Մ-14-2 հավաքականն անցկացրեց իր առաջին հանդիպումը:
Մրցակիցն էր Ղազախստանի Մ-14 հավաքականը: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 2:2 հաշվով: Հետխաղային 11-մետրանոցներով հաղթեց Հայաստանի Մ-14-2 հավաքականը: