Իրանից ամուսնական զույգը Թբիլիսիում վարձակալած բնակարանում թունավորվել է շմոլ գազից։ Բնակարանը նրանք վարձել են ողբերգությունից մեկ օր առաջ։ Այս մասին հաղորդում են վրացական լրատվամիջոցները։
Տղամարդու և կնոջ մարմինները հայտնաբերել են լույս ապրիլի 10-ի գիշերը։ Իրավապահների տվյալներով՝ գազը բնակարանում հայտնվել է ջրատաքացուցիչի միջոցով։
Իսկ «Կազտրանսգազ» ընկերության ներկայացուցիչները հայտնել են, որ գազային համակարգի հետ ամեն ինչ կարգին է և բնակարանում գազի արտահոսք չի հայտնաբերվել։