Թուրքմենիայի իրավապահ մարմինները սկսել են տուգանել Աշխաբադի բնակիչներին, ովքեր փողոցում ականջակալներով երաժշտություն են լսում։
Տեղեկության համաձայն, նման դեպքեր տեղի են ունենում ապրիլի սկզբից։ Իրենց գործողությունները ոստիկանները բացատրում են նրանով, որ երաժշտություն լսող հետիոտները կարող են չլսել հետևից կամ կողքից մոտեցող մեքենայի ձայնը, ինչն իր հերթին վթարի պատճառ կարող է դառնալ։ Նրանք հիմնվում են Ներքին գործերի նախարարի ինչ որ հրամանի վրա, ով ուզում է նվազեցնել փողոցներում ճանապարհա–տրանսպորտային պատահարների թիվը։