Գերմանիայի ներքին գործերի նախարար Հորսթ Զեեհոֆերը հանդես է գալիս Հայաստանն ու Վրաստանը «անվտանգ երկրների ցանկում» ներառելու օգտին՝ նպատակ ունենալով արագացնել ապաստան տրամադրելու հայցերի մշակման գործընթացը,– հաղորդում է Deutsche Welle-ն։
Վրաստանի և Հայաստանի քաղաքացիների կողմից միջնորդությունների թիվը շատ մեծ է, սակայն դրական որոշում կայացվում է դրանց չնչին մասի նկատմամբ,– հաղորդել է ներքին գործերի նախարարության պետքարտուղար Շտեֆան Մայերը։
«Վրաստանը որպես անվտանգ երկիր ճանաչելը ես լիովին տեղին եմ համարում, մանավանդ որ վրացական կառավարությունը դրան անառարկելիորեն աջակցում է»,– նշել է Մայերը։
Ներգաղթի և փախստականների հարցերով Դաշնային գերատեսչության տվյալների համաձայն՝ 2017 թվականին ապաստան ստանալու միջնորդություն է ներկայացրել Վրաստանի 3462 և Հայաստանի 3857 քաղաքացի։