Իսրայելը, սիրիական ավիաբազային հարված հասցնելով, ցանկանում է շեղել հասարակության ուշադրությունը Գազայի ողբերգությունից: Նման հայտարարություն է արել Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Բահրամ Հասեմին՝ տեղեկացնում է iz.ru-ն:
Դիվանագետի խոսքով՝ հրթիռային հարվածը «Սիրիայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության կոպտագույն խախտում է», որը կարող է սրել իրավիճակը ոչ միայն Սիրիայում, այլև ողջ տարածաշրջանում:
Բացի դրանից, Թել Ավիվը դրանով իր աջակցությունն է ցուցաբերում ահաբեկչական կազմակերպություններին: Սիրիայի ԱԳՆ-ն ենթադրում է, որ այդ հարվածը Իսրայելի պատասխանն էր Արևելյան Գուտայում ահաբեկիչների դեմ պայքարում կառավարական զորքերի գրանցած հաջողություններին: