Apple ընկերությունը ներկայացրել է կարմիր կմախքով iPhone 8-ը: Այդ մասին հայտնում է Lenta.ru-ն՝ հղում տալով ընկերության ներկայացուցչին:
iPhone-ի նոր տարբերակը ստեղծվել է բարեգործական կազմակերպության շրջանակներում, այդ իսկ պատճառով սարքավորման վաճառքի հասույթի մի մասը կուղղվի ՁԻԱՀ-ի դեմ պայքարի գլոբալ ֆոնդին:
Նոր գույնով հասանելի են միայն iPhone 8-ը և 8 Plus-ը: iPhone X-ը այդ գույնով չի թողարկվի: