Friday, 29 03 2024
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում

ԼՂ հիմնախնդրի կարգավորումը Ռուսաստանի առաջնահերթություններից է. Լավրով

Ռուսաստանի Դաշնությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը հետխորհրդային տարածաշրջանում իր առաջնահերթություններից է համարում: Այս մասին, պատասխանելով հայկական լրատվամիջոցների հարցերին, հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

Նախարարը հիշեցրել է, որ Ռուսաստանը Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից է, և այդ դերում ռուսական կողմը ոչ միայն հավաքական ջանքեր է գործադրում մյուս համանախագահների հետ, այլև ձգտում է, հավատարիմ մնալով ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ համանախագահների որոշումներին, առաջ քաշել նաև սեփական նախաձեռնությունները՝ հաշվի առնելով հատուկ կապերը Հայաստանի և Ադրբեջանի հետ:

Լավրովը խոսել է Կազանի 2011 թվականի գագաթնաժողովից, որը վերլուծաբանների կարծիքով կարող էր բեկումնային լինել կարգավորման գործընթացում:

«2009-ից մինչև 2011 թվականն իրականացված աշխատանքը իսկապես շատ ինտենսիվ էր: Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հանդիպել են շուրջ 10 անգամ:  Հերթական հանդիպումը, որը նախատեսված էր Կազանում, իսկապես թույլ էր տալիս լուրջ դրական արդյունքների ակնկալիքներ ունենալ, քանի որ փաստաթղթերի նախագծերում, որոնք ԱՄՆ-ի և Ֆրանսիայի համանախագահների աջակցությամբ մշակել էր ռուսական կողմը, մեր ընկալմամբ, հավասարակշռված կերպով հաշվի էին առնվել Երևանի և Բաքվի բոլոր մտահոգությունները: Սակայն հենց գագաթնաժողովի ընթացքում ի հայտ եկան հավելյալ հարցեր ու մեկնաբանություններ: Այդպես պատահում է: Մենք դա առանձնահատուկ ողբերգություն չենք դարձնում: Աշխատանքը շարունակվելու է: Համոզված եմ, որ այսպես կոչված «կազանյան փաստաթղթում» առկա շատ դրույթներ նախկինի պես պահանջված են: Դա են հաստատում Երևանի ու Բաքվի արձագանքները դրան հաջորդած ժամանակահատվածում նախագահների, նախարարների մակարդակով ու պարբերաբար տարածաշրջան՝ Երևան, Բաքու, Ստեփանակերտ այցելող համանախագահների հետ հանդիպումներում շփումների ժամանակ»,- ընդգծել է ՌԴ արտգործնախարարը:

Նա համոզմունք է հայտնել, որ այդ տարիներին կատարված որևէ աշխատանք զուր չի անցել:  «Թեպետ, իհարկե, այդ ընթացքում առաջացել են մի շարք նոր գաղափարներ, որոնք հիմա համանախագահներն առաջ են մղում կողմերի հետ շփումներում: Ամենակարևորը հաղթահարելն է անվստահությունը, որը երբեմն ի հայտ է գալիս բանակցությունների ժամանակ, և կենտրոնանալը իրատեսական, պրագմատիկ նպատակների վրա, որոնք բավականին շատ են: Բավական է միայն դրանք հանձնել թղթին. թեպետ կողմերը կոնցեպտուալ առումով համաձայնում են դա անելու անհրաժեշտության հետ, սակայն երբ ամեն բան հստակ ձևակերպումների մեջ է մտնում, ինչպես լինում է այլ իրադրություններում, ի հայտ են գալիս բարդություններ: Կարծում եմ, որ մենք կշարունակենք դրանք հետևողականորեն հաղթահարել և հասնել արդյունքների»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում