Apple ընկերության համահիմնադիր Սթիվ Վոզնյակը մեկնաբանել է տեղեկությունը, համաձայն որի՝ Facebook-ը պահպանում է օգտատերերի բոլոր անձնական տվյալները և անվերադարձ չի ոչնչացնում նրանց նամակագրությունը։ Ամերիկացի ծրագրավորողը սոցկայքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգին առաջարկել է տեղեկության համար իրական փողեր վճարել օգտատերերին։
Սթիվ Վոզնյակը նշել է, որ եթե Մարկ Ցուկերբերգը չի կարող ապահովել մարդկանց անձնական տվյալների պաշտպանությունը, որոնք շփվում են Facebook-ի միջոցով, նա պարտավոր է «գնել» նրանցից իրենց մասին տեղեկությունը։
«Ցուկերբերգը վաղուց պետք է մի տարրական բան աներ՝ Facebook-ի օգտատերերի համար ստեղծեր «Մոռանալ իմ մասին և իմ անձնական տվյալները ոչ ոքի չփոխանցել» գործառույթը, որը նրանք ցանկության դեպքում կկարողանային նշել։ Եթե մինչ այսօր նա իրեն նեղություն չի տվել դա անել, թող մարդկանց վճարի տեղեկության համար»,-հայտարարել է Սթիվ Վոզնյակը։