Գյումրիի «Շիրակը» շարուակում է վստահ ելույթները Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում։ 22-րդ տուրի վերջին խաղում «Շիրակը» սեփական հարկ 1։0 հաշվով առավելության հասավ Երևանի «Բանանցի» նկատմամբ:
Խաղն անցավ հետաքրքիր և լարված պայքարում։ Հաղթանակ գնդակն առաջին կեսում խփեց Իգոր Ստանոյևիչը։ Կարելի է ասել, որ այսօր մեր առաջնությունում գրագետ և որակյալ խաղով աչքի են ընկնում հենց «Շիրակն» ու «Բանանցը»
Այս հաղթանակից հետո մրցաշարային աղյուսակը 37 միավորով կրկին գլխավորեց «Շիրակը», երկրորդ հորիզոնական մղելով Երևանի «Ալաշկերտին», որը երեկ մի կերպ հաղթեց «Արարատին»։