Friday, 29 03 2024
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է

Աբովյանում 31-ամյա կինը էլեկտրական թեյնիկով դաժան ծեծի է ենթարկել ամուսնու սիրուհուն՝ նրանց միասին բռնացնելով

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Հովհաննես Ավագյանի նախագահությամբ ավարտվել է Էմմա Կ.-ի գործի դատական քննությունը:

31-ամյա Էմման՝ երկու անչափահաս երեխաների մայրը, մեղադրվում էր տուժողի նկատմամբ բռնություն գործադրելու, ծեծելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով:

Ըստ մեղադրանքի՝ Էմմա Կ.-ն, տեղեկանալով, որ ամուսինը սիրուհի ունի, պարզաբանումներ ստանալու նպատակով 2017 թվականի հուլիսի 14-ին, ժամը 20-ի սահմաններում գնացել է հանրակացարանային այն սենյակ, որտեղ ապրում էր ամուսնու սիրուհին:

Այնտեղ Էմման հանդիպել է ոչ միայն ամուսնու սիրուհուն, այլև ամուսնուն: Վերջինիս ոչինչ չասելով՝ Էմման միանգամից վիճաբանել է ամուսնու սիրուհու՝ Մանուշակի (անունը փոխված է) հետ:

Վիճաբանության ընթացքում Էմման ձեռքերով ու ոտքերով հարվածներ է հասցրել Մանուշակի մարմնի տարբեր մասերին: Այդքանով չհանգստանալով՝ նա սեղանի վրայից վերցրել է էլեկտրական թեյնիկն ու դրանով մեկ անգամ հարվածել է Մանուշակի մեջքին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ ու ֆիզիկական ցավ:

Ծեծի արդյունքում Մանուշակին պատճառվել են ձախ ստորին կոպի, կզակի ստորին մակերեսի, գոտկային շրջանի, աջ բազկի, ձախ կոնք-ազդրային հոդի, ծնկահոդերի, ձախ ազդրի շրջանների արյունազեղումներ ու ճանկռվածքներ:

Դատարանում Էմմա Կ.-ն իրեն մեղավոր է ճանաչել ու հրաժարվել է ցուցմունքներ տալուց:

Նախաքննության ժամանակ Էմման հայտնել է, թե իմացել է ամուսնու և Մանուշակ Գ.-ի սիրային կապի մասին, տեղեկացել է, թե որտեղ է բնակվում է Մանուշակը: Գնացել է հանրակացարանային շենքում գտնվող նրա սենակ: Թակել է դուռը և պահանջել է, որ բացեն: Դուռը բացել է… իր ամուսինը: Նա առաջարկել է ներս մտնել ու ներսում զրուցել:

Ինքը ներս է մտել, սկսել է վիճել ամուսնու սիրուհու՝ Մանուշակի հետ: Նրան հարվածներ է հասցրել ձեռքերով ու ոտքերով, նաև՝ սեղանից վերցրել է էլեկտրական թեյնիկն ու մեկ անգամ էլ դրանով է հարվածել Մանուշակի մեջքին:

Տուժող Մանուշակ Գ.-ն հայտնել է, թե Էմմայի ամուսնու՝ Ռ.-ի հետ ծանոթացել է 2016 թվականին, նրա հետ գտնվել է սիրային հարաբերությունների մեջ: Իրենց հարաբերությունների մասին իմանալով՝ Էմման սկսել է հետապնդել իրեն՝ զանգել ու վիրավորել է, սպառնալիքներով լի հաղորդագրություններ է ուղարկել:

Էմման զրպարտող տեղեկություններ է տարածել իր մասին, դրա պատճառով ինքը ստիպված հեռացել է հայրական տանից, իր ընտանիքից ու երեխայից և բնակություն է հաստատել հանրակացարանային սենյակում:

Էմման, ամուսնու հետ խնդիրներ ունենալով, ամեն հարցում մեղադրել է իրեն:

Դեպքի օրը իր սիրած տղամարդը՝ Ռ.-ն, իր սենյակում էր, երբ դուռը թակել են: Լսվել են Էմմայի բղավոցի ձայները: Նա սպառնացել է, որ եթե դուռը չբացեն, կկոտրի այն:

Իրենք չեն ցանկացել, որ հարևաններն աղմուկը լսեն, բացել են դուռը: Էմման հարձակվել է իր վրա, հարվածել է իր աչքին, գլխին, թևին, ոտքերով հարվածել է իր ոտքերին:

Հարվածների հետևանքով ինքը կորցրել է հավասարակշռությունն ու ընկել է հատակին: Էմման օգտվել է իր՝ ընկած վիճակից, սեղանից վերցրել է թեյնիկն ու հարվածել է իր մեջքին:

Իր սիրած տղամարդը փորձել է բաժանել իրենց: Ձայներից միջանցք են դուրս եկել հարևանները, բայց ոչ մեկը ներս չի մտել ու վեճին չի միջամտել:

Վեճի ընթացքում ինքը մի պահ փորձել է բջջային հեռախոսով զանգել ընկերուհուն և օգնություն խնդրել, բայց Էմման իր ձեռքից վերցրել է հեռախոսը և վերադարձրել է միայն հաջորդ օրը՝ հարևանների միջոցով:

Հարևանները, լսելով վիճաբանության ձայները, զանգել են ոստիկանություն:

Վիճաբանության ընթացքում ո՛չ ինքը, ո՛չ իր սիրած տղամարդը Էմմային չեն հարվածել:

Տուժողը քաղհայցի պահանջ չի ներկայացրել Էմմա Կ.-ին, բայց պնդել է, որ բողոքում է ու ցանկանում է, որ նա ենթարկվի քրեական պատասխանատվության:

Կանանց կռվի պատճառ դարձած տղամարդը՝ Ռ. Կ.-ն, հայտնել է, որ Էմմա Կ.-ի ամուսինն է: Օգտնվելով իր սահմանադրական իրավունքից, նա հրաժարվել է կնոջ վերաբերյալ ցուցմունք տալուց…

Նախաքննության ընթացքում Ռ. Կ.-ն հայտնել է, որ Էմմայի հետ ամուսնացել է 2006 թվականին: Համատեղ կյանքի ընթացքում ունեցել են երկու երեխա: Վերջին մեկ տարվա ընթացքում իրենց միջև հաճախացել են վեճերը:

Ինքը մոտ երկու տարի առաջ ծանոթացել է Մանուշակի հետ, սիրային կապի մեջ են մտել:

Դեպքի օրը՝ 2017 թվականի հուլիսի 14-ին, ժամը 19-ի սահմաններում Մանուշակի հրավերով գնացել է նրա սենյակ:

Որոշ ժամանակ անց դուռը թակել են, լսվել է իր կնոջ՝ Էմմայի զայրացած ձայնը՝ նա պահանջել է բացել դուռը:

Ինքը բացել է դուռը, առաջարկել է ներսում զրուցել հանգիստ:

Էմման ներս մտնելով՝ ոտքով հարվածել է Մանուշակին: Ինքը միջամտել ու դադարեցրել է վիճաբանությունը:

Դատարանում պատասխանելով հարցերին՝ Ռ. Կ.-ն նշել է, թե նախաքննական ցուցմունքը ճիշտ է, ինքը Էմմային չի հարվածել, միայն դադարեցրել է վեճը:

Դատարանը հաշվի է առել, որ Էմմա Կ.-ն բնութագրվել է դրական, նրա խնամքին են 10 և 9 տարեկան երեխաները:

Պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքներ դատարանը չի արձանագրել:

Էմմա Կ.-ն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով, դատապարտվել է 30 հազար դրամ տուգանքի: Տուգանքի վճարումը դատարանը տարաժամկետել է 10 ամսով՝ ամսական 3 հազար դրամ վճարելու պայմանով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում