Իրանի Փորձագիտական հանձնաժողովի ավագ անդամ այաթոլա Ահմադ Հաթամին սպառնացել է, որ Հզբոլահը 70 կմ ազդեցության շառավիղ ունեցող PC30-ի միջոցով «Հայֆան և Թել Ավիվը կվերածի քաղաք-ուրվականների»: Այդ մասին նա հայտարարել է ուրբաթօրյա քարոզ ժամանակ՝ գրում է economistua.com-ը:
Հաթամիի խոսքերը պատասխանն են եղել Իսրայելի այն հայտարարությանը, որ հաջորդ տարի հնարավոր է Հզբոլահի հետ հակամարտություն ծագի: «Այս տարի նախանշաններ կան հակամարտության վերսկսման համար, և պատճառն այն չէ, որ կողմերն ուզում են սրել այն, այլ աստիճանական վատթարացումն է, որը հանգեցրել է պատրաստականության մակարդակի բարձրացման»,- ասել է Իսրայելի ԶՈւ գեներալ-մայոր Նիցան Ալոնը:
Հաթամին նաև Իրանի գլխավոր այաթոլա Համենեի սպառնալիքին, որ Իսրայելը կգոյատևի մոտ 25 տարի, հավելել է, որ հնարավոր է, եթե Ալլահի կամքը լինի, Իսրայելը ավելի շուտ ոչնչացվի իր խելահեղ պահվածքի համար: