Ճապոնական Leopalace21 անշարժ գույքի գործակալությունը գողերից պաշտպանվելու ինքնատիպ համակարգ է ստեղծել, որն անվանվել է Man on the Curtain: Համակարգն ունի ոչ մեծ երևակիչ, որի միջոցով տպավորություն է ստեղծվում, թե տանը մարդ կա. մարդկային ստվերները երևակվում են վարագույրների վրա:
Որպես կանոն՝ ազդանշանային համակարգը սկսում է աշխատել այն պահին, երբ գողերն արդեն տարածքի ներսում են, ընդ որում, այն կարող է նաև անջատվել կամ պարզապես չմիանալ, մինչդեռ նորաստեղծ համակարգը խոստանում է ավելի արդյունավետ և անխափան աշխատել: