Air France ընկերությունը նոր գործադուլ է անցկացնում։ Դրա արդյունքում շուրջ 30 չվերթ է չեղարկվել, հաղորդում է BMF հեռուստաալիքը։
Air France-ը հայտարարել է, որ մտադիր է ապահովել միայն հեռավոր չվերթների 7 տոկոսը և միջին հեռավորությամբ չվերթների 65 տոկոսը։ Նախատեսված է նաև ապահովել կարճ հեռավորությամբ չվերթների 70 տոկոսը։
Ֆրանսիական 11 խոշոր արհիմության կոչով տեղի ունեցող գործադուլին մասնակցում են ավիադիսպտեչերներ, օդաչուներ, բորտուղեկցորդներ։
Նրանք ընկերությունից պահանջում են 6 տոկոսով բարձրացնել աշխատավարձը։ Air France-ի ղեկավարությունը համաձայնել է 1 տոկոսով բարձրացնել աշխատավարձերը, իսկ պարգևատրումները՝ 1․4 տոկոսով։