Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Հայաստանը մշտապես տուժել է իշխող վերնախավերի քաղաքական մտքի տկարությունից

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի նախկին արտգործնախարար, քաղաքագետ Արման Մելիքյանը:

-Պարոն Մելիքյան, Պուտին-Էրդողան հանդիպման կոնտեքստում, ի՞նչ եք կարծում՝ որքանո՞վ են Ռուսաստանն ու Թուրքիան խորացրել երկկողմ հարաբերությունները: Այս դաշինքը կարո՞ղ է ռազմավարական իմաստով ազդել տարածաշրջանի, այդ թվում՝ Հայաստանի վրա:

Այն ամենը, ինչը ռուսներն ու թուրքերը միասին կամ առանձին-առանձին կձեռնարկեն Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում, այսպես թե այնպես, անդրադառնալու է նաև Հայաստանի վրա, շոշափելու է մեր երկրի ու ժողովրդի կենսական շահերը: Այսօր Մոսկվան և Անկարան ներքաշված են վերոհիշյալ տարածաշրջանների դիմագիծն արմատապես վերափոխող աշխարհաքաղաքական գործընթացի մեջ և փորձում են այստեղ առաջ մղել սեփական շահերը` երբեմն նաև միմյանց հետ համագործակցելով: Այդուհանդերձ, ռուս-թուրքական ռազմավարական դաշինքի մասին խոսելն անտեղի է` երկարաժամկետ հեռանկարի տեսանկյունից նրանք մնալու են ախոյաններ: Սիրիական ճգնաժամի համատեքստում դիտվող ռուս-թուրքական համագործակցությունը իրականացվում է Սիրիայի տարածքի ու սիրիացի քրդերի շահերի հաշվին: Անկարայի համար կարևոր է սիրիացի քրդերի հենակետերի վերացման հարցում ռուսների չեզոքությունը, իսկ Մոսկվայի համար էականն այն էր, որ հենց թուրքական զինուժի միջոցով են ոչնչացվում ԱՄՆ աջակցությունը վայելող քրդական անջատողական ուժերը՝ անգամ համապատասխան սիրիական տարածքի վերահսկողությունը թուրքական կողմին հանձնելու գնով: Հատկանշականն այն է, որ նաև ԱՄՆ-ի համար է սա շատ հարմար ճանապարհ սիրիական քրդերի հետ կապված գլխացավանքից պատշաճ կերպով ազատվելու համար` Վաշինգտոնը, իրականում, այլևս Սիրիական Քրդստանի հետ կապված ծրագրեր չունի և, մի կողմից, թուրքերի ձեռքով ազատվում է տեղի քրդերի հանդեպ ունեցած ավելորդ քաղաքական պատասխանատվությունից, իսկ մյուս կողմից` Սիրիայում տարածքային ձեռքբերումներ ունենալու հնարավորություն է ընձեռում իր կարևորագույն դաշնակցին` ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիային: Ռուսաստանն ամեն կերպ ձգտելու է սիրաշահել Անկարային՝ վերջինիս համար կարևոր զիջումներ անելով Սիրիայում և երկկողմ տնտեսական հարաբերություններում այն հաշվարկով, որ վերջինս ավելի ազատ առաջ մղի սեփական շահերը Սիրիայում` անգամ ԱՄՆ-ին հակադրվելու գնով, ինչը տեսականորեն կարող է հանգեցնել թուրք-ամերիկյան հարաբերությունների վատթարացմանը կամ, անգամ, դրանց խզմանը: Կարծիքս այն է, որ ռուսներին դժվար թե հաջողվի հասնել իրենց համար ցանկալի արդյունքին, թեև, առայժմ, նրանք պատրաստ են այդ նպատակի համար հսկայական ծախսեր կատարել Թուրքիայում: Նման մոտեցման առարկայական դրսևորումն է այն, որ Մոսկվան ծրագրում է քսան միլիարդ դոլարի չափ ներդնել այդ երկրում առաջին ատոմակայանի շինարարությունն իրականացնելու նպատակով:

-Պատմությունը ցույց է տվել, որ ռուս-թուրքական հարաբերությունների լավացումից Հայաստանը միայն տուժել է, ի՞նչ եք կարծում՝ այդ հարաբերությունների լավացումը կարո՞ղ է ազդել ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման վրա:

-Պատմությունը ցույց է տալիս, որ Հայաստանը մշտապես տուժել է սեփական իշխող վերնախավերի քաղաքական մտքի տկարությունից ու պետություն կառավարելու համար անհրաժեշտ բարոյակամային հատկանիշների պակասությունից: Կարելի է անգամ ռուս-թուրքական մերձեցման համատեքստում մեզ համար շահեկան քայլեր նախաձեռնել, բայց դրա համար ներկայիս գործող իշխանությունը ստիպված պետք է լինի էապես վերանայել սեփական պահվածքն ու գործելակերպը:

-Օրերս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ու Իրանի նախագահ Հասան Ռոհանին Անկարայում Սիրիայի հարցով եռակողմ գագաթնաժողով կանցկացնեն: Հայաստանն այս եռանկյունուց դուրս մնալով ի՞նչ վտանգների առջև է կանգնում:

Հայաստանը, լինելով Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցը, այսպես թե այնպես ներգրավված է այս գործընթացում և, բոլոր դեպքերում, անհրաժեշտ ջանքերը կգործադրի Մոսկվայի համար խնդրի ցանկալի լուծմանը նպաստելու համար:

-Իրանի համար կյանքի է կոչվում «ՀյուսիսՀարավ» տրանսպորտային միջանցքը, կառուցվել է ՌեշտԱստարա երկաթուղային գիծը: Հիմա էլ նույն կերպ նախաձեռնվում է ՀյուսիսՀարավ էներգետիկ միջանցքը՝ իրար միացնելով Իրանի, Ադրբեջանի և Ռուսաստանի էներգետիկ ցանցերը: Տեսակետ կա, որ վտանգ կա, որ Հայաստանով անցնող էներգետիկ միջանցքը կունենա «ՀյուսիսՀարավ»ճակատագիրը: Ի՞նչ կասեք այս հնարավոր վտանգների մասին:

Մենք պետք է հստակ գնահատենք Հայաստանի իրական տարածաշրջանային դերը Ռուսաստանի և Իրանի շահերի համատեքստում: Վերջիններիս համար Հայաստանն այն ռազմաքաղաքական գործոնն է, որի առկայությունը Մոսկվային ու Թեհրանին հնարավորություն է ընձեռում ուժեղացնելու սեփական ազդեցությունն Ադրբեջանում, և առավել վերահսկելի դարձնելու այդ երկրի իշխանական վերնախավը: Մեծ հաշվով, Հայաստանը ադրբեջանական կողմի համար որպես ռազմական սպառնալիք է ներկայացվում, որը զսպելու կամ չեզոքացնելու համար Ադրբեջանը ստիպված պետք է դիմի Մոսկվային ու նաև ակնկալի Թեհրանի, առնվազն, չեզոքությունը, և դրա համար պարտավորված է վերջիններիս պահանջած «համեստ» գինը վճարել: Այլ հարց է, թե այս համատեքստում Հայաստանի անելիքը որն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում