Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

ԱՄՆ-ն խոստանում է վերադառնալ

Ալեքսանդրոս Փիթըրսըն, ԱՄՆ Atlantic Council-ի, Եվրասիայի էներգետիկ կենտրոնի ասոցացված տնօրեն
– ԵՄ-ի էներգետիկ հարցերով հանձնակատար Գյունտեր Օտինգերը նախօրեին բարձր է գնահատել Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ կնքված գազային համաձայնագիրը: Օտինգերը նշել է, որ կնքված համաձայնագիրը կարեւոր է ոչ միայն այդ երկրների, այլեւ եվրոպական երկրների համար, եւ անդրադառնալով Nabucco-ին` նշել է, որ այդ համաձայնագիրը կարող է կարեւոր հիմք հանդիսանալ այս ծրագրի համար: Որքանո՞վ կարող է Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ կնքված գազային համաձայնագիրը նպաստել Nabucco-ին:
– Իհարկե այն կապված է Nabucco-ի եւ «Հարավային միջանցքի» հետ: Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ կնքված համաձայնագիրը առաջնային նշանակություն ունի Nabucco-ի համար: Եվ Թուրքիան, որը առանձին տարանցիկ նշանակություն ունի, առանցքային է, սա չափազանց կարեւոր է: Կնքված համաձայնագիրը կարեւոր է ոչ միայն Nabucco-ի, այլեւ «Հարավային միջանցքում» նախատեսված մի քանի նախագծերի համար: «Հարավային միջանցքի» մաս կազմող նախագծերից որոշները, օրինակ` IPGI-ն, կարող են ավելի շուտ կյանքի կոչվել, քան Nabucco-ն, որովհետեւ արդեն ֆինանսավորվել են: Այդ է պատճառը, որ այս համաձայնագիրը, որը բացի տնտեսականից, ունի նաեւ տարածաշրջանային-աշխարհաքաղաքական նշանակություն, չափազանց մեծ կարեւորություն ունի Եվրոպայի եւ իհարկե ԱՄՆ շահերի տեսանկյունից:
– Օրերս տեղեկություն տարածվեց այն մասին, որ Nabucco-ի կառուցումը հետաձգվում է մեկ տարով: Փորձագետները դրա հիմնական պատճառների շարքում նշում են այն, որ համաձայնություն ձեռք չբերվեց Ադրբեջանի, Թուրքմենստանի եւ Իրաքի հետ, բացի այդ, նաեւ այն, որ Ռուսաստանը քննադատում է Nabucco նախագիծը:
– Ես չեմ կարծում, որ Ռուսաստանը կարող է ազդել «Հարավային միջանցքի» ծրագրերի իրագործման վրա: Ակնհայտ է, որ նրանց առաջարկած South Stream-ը իրատեսական չէ: Նկատի առնելով «Հարավային միջանցքի» աշխարհաքաղաքական գամբիտը` հասկանալի է, որ «միջանցքի» նախագծերը հակասում են ռուսական շահերին: Ակնհայտ է մի բան, որ եթե մեկ տարի հետո Nabucco-ն չկարողանա անհրաժեշտ ֆինանսական միջոցներ եւ գազի պաշարներ գտնել, շատ դժվար կլինի խուսափել այն առաջարկներից, որ կանի Ռուսաստանը` դրանով իսկ հարվածի տակ դնելով Եվրոպայի էներգետիկ անվտանգությունը:
– Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ Ադրբեջանն այսօր աշխարհի էներգետիկ քարտեզի վրա առանձնահատուկ տեղ է զբաղեցնում, որ աճում են Ադրբեջանի հնարավորությունները, նավթային պաշարները կայուն վիճակում են, գազի արդյունահանումը ավելանում է: Որքանո՞վ եք Ի.Ալիեւի հայտարարությունը լուրջ համարում, եւ մասնավորապես` դուք որքա՞ն եք գնահատում Ադրբեջանի գազի եւ նավթի պաշարները:
– Ակնհայտ է, որ Ադրբեջանն ունի նավթի եւ գազի հսկա պաշարներ, որի վկայությունն է վերջերս Ռուսաստանի հետ կնքված գազային համաձայնագիրը: Բոլոր արեւմտյան ընկերությունները, որոնք ներդրումներ են կատարել Ադրբեջանի գազային եւ նավթային արդյունահանման ոլորտում, փաստել են իրենց գնահատականներում, որ Ադրբեջանում առկա է գազ եւ նավթ: Ակնհայտ է, որ Ադրբեջանի ռեզերվները կբավարարեն լցնել գազամուղի միայն առաջին փուլը, երկրորդ փուլի համար անհրաժեշտ է նոր աղբյուրներ գտնել, որպիսին կարող է լինել Թուրքմենստանը, որի հետ հիմա բանակցություններ են ընթանում: Իսկ եթե Թուրքմենստանի հետ հնարավոր չեղավ համաձայնության հասնել` Nabucco-ի երրորդ աղբյուրը Իրաքն է, որտեղ լուրջ բարդություններ կան: Վաղ թե ուշ Ադրբեջանը պետք է ընտրի, թե ո՞րն է իր համար առավել նախընտրելի երթուղին` իր նավթն ու գազը առաքելու համար, եւ ես վստահ եմ, որ Ադրբեջանն իր նախընտրությունը տալու է արեւմտյան երթուղուն: Միայն այդպիսով Ադրբեջանն իրեն բավարարված կզգա եւ տնտեսապես արդարացված:
– Լրացավ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման մեկ տարին, ինչպե՞ս եք գնահատում ստեղծված իրավիճակը մեկ տարի անց եւ հույս ունե՞ք, որ Թուրքիայում մյուս տարի հունիսին նշանակված խորհրդարանական ընտրություններից հետո այդ գործընթացը կարող է շարունակվել:
– Ես գտնում եմ, որ շատ բարդ իրավիճակ է ստեղծվել, եւ լավատեսության հիմքեր գրեթե չկան: Վաշինգտոնը այս առումով եւս լավատեսության որեւէ հիմք չի կարող ունենալ, որ մոտ ապագայում գործընթացը կարող է վերսկսվել: Թուրքիայում մեծ ընդդիմություն կա այդ գործընթացի դեմ, եւ այդ ընդդիմությունը այսօր ավելի հզոր է, քան մեկ տարի առաջ: Հեռանկարը ոչ մի հույս չի ներշնչում, սակայն ԱՄՆ-ի քաղաքականության մշակները գտնում են, որ հայ-թուրքական հաշտեցման գործընթացի վերաբեռնումը պետք է բխի Երեւանի եւ Անկարայի անմիջական շահերից: Եվ այստեղ Երեւանն ու Անկարան, պետական գործիչները պետք է իրենց գործունեությունն ուղղեն այս ուղղությամբ: Ես չեմ կարծում, որ ԱՄՆ-ը նույն ջանասիրությամբ կլծվի հաշտեցման գործընթացին աջակցելու, ես խորապես համոզված եմ, որ երկրորդ շրջանը պետք է սկսեն Երեւանն ու Անկարան:
– Հայաստանում ռուսական ռազմաբազաների երկարաձգման պայմանագրով արդո՞ք տարածաշրջանում անվտանգության ստատուս քվոն փոփոխության է ենթարկվել, եւ որքանո՞վ եք բանական համարում ԱՄՆ-ի լոյալ գնահատականը այդ պայմանագրի կնքման նկատմամբ:
– Հայաստանը անկախ երկիր է եւ իրավունք ունի ինքնուրույն որոշել իր անվտանգության հարցերը: Այս պայմանագիրը ընդգծում է Ռուսաստանի շահերը Հայաստանում, եւ Միացյալ Նահանգները, մեծ հաշվով, չի կարող առարկել պայմանագրին, թեեւ այն ուղղակիորեն առնչվում է Միացյալ Նահանգների շահերին, որը նա ունի տարածաշրջանում, բայց Միացյալ Նահանգների` Հայաստանում ունեցած շահերի հեռանկարային տեսանկյունից ես հոռետես չեմ, մեր խնդիրն է Հայաստանի կայունությունն ու զարգացումը եւ նրա ամբողջական ինտեգրումը տարածաշրջանում: Մինչդեռ ռուսական ներկայությունը սկսում է լրջորեն անհանգստացնել տարածաշրջանի այլ երկրներին: Հայաստանի ապագան` հարեւանների հետ սեփական ուժերով կայուն եւ անվտանգ հարաբերությունների մեջ է, այլ ոչ թե Ռուսաստան-Իրան առանցքում որեւէ դերակատարությամբ, որը նա ունի այժմ:
– Ե՞րբ սպասենք Միացյալ Նահանգներին տարածաշրջանում:
– Այս պահին Վաշինգտոնում բանավեճեր են ընթանում քաղաքականության մշակների, փորձագետների միջեւ` ԱՄՆ-ի եւ Եվրասիական քաղաքականության առնչությամբ` մասնավորապես Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում: Ես ինքս պատրաստել եւ ներկայացրել եմ Պետքարտուղարությանը իմ տեսլականը Հարավային Կովկասում Միացյալ Նահանգների քաղաքականության վերաբերյալ, թե որոնք պետք է լինեն հաջորդ քայլերը: Բայց այդ բանավեճը մի քանի ամիս դեռ կձգվի, այնուհետեւ Վաշինգտոնի հիմնական մտահոգությունը կդառնա վարչակազմի վերընտրությունը երկրորդ անգամ, դրանից հետո, եթե այս վարչակազմը վերընտրվի` լուրջ փոփոխությունների կարելի է սպասել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում