Վրաստանի կառավարությունը որոշել է հրաժարվել պետական ծառայողների համար գնվող մեքենաների սև գույնից: Համապատասխան փոփոխությունները կառավարությունը կատարել է «Պետական ավտոպարկի վերաբաշխման, դասակարգման և ծառայողական մեքենաների ձեռք բերման և փոխարինման օրենքերի հաստատման» մասին որոշման մեջ:
Նախքան Վրաստանի կառավարության որոշման մեջ փոփոխություններ մտցնելը, որն ընդունվել էր 2014 թվականի փետրվարին, մեքենաների գույնը չէր հիշատակվում: Այժմ փաստաթղթում տեղ է գտել. «ձեռք բերվող բոլոր դասերի մեքենաները կարող են ցանկացած գույնի լինել, բացի՝ սևից» արտահայտությունը:
Նախաձեռնությունը պատկանում է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիին: Փետրվարին նա կոչ էր արել կառավարության անդամներին անցյալում թողնել «սև ջիպերի դարաշրջանը», քանի որ դրանք բոլորին «նյարդայնացնում են»:
«Ոչ ոք չի հաստատել նման օրենք, որ բոլոր պետծառայողներն ու հատկապես օրինապահ մարմինների ներկայացուցիչները պարտավոր են սև մեքենաներով երթևեկել: Ամեն ինչ սկսվում է նախարարներից և աստիճանաբար տարածվում ամենուր»,- ասել է վարչապետը: