Այսօր տեղի ունեցավ Հայաստանի Կիոկուշին կարատեի Ֆեդերացիայի նախագահ պրն. Անդրանիկ Հակոբյանի մամլո ասուլիսը՝ ապրիլի 7-8-ը Երևանում անցկացվող Եվրոպայի առաջնության վերաբերյալ, որը նվիրված է Երևանի հիմնադրման 2800 ամյակին:
Աշխարհի 28 երկրների առաջատար 700 մարզիկներ պայքարելու են մեկ հարկի տակ՝ բարձր հորիզոնականների համար: Պրն. Հակոբյանն ընդգծեց Երևանի քաղաքապետարանի՝ հանձին պրն. Տարոն Մարգարյանի, ինչպես նաև Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության՝ հանձին պրն. Հրաչյա Ռոստոմյանի աջակցությունը Եվրոպայի առաջնության իրականացման հարցում: