Facebook-ը սկսել է ջնջել ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգի հաղորդագրությունները անձնական նամակագրությունից և զրույցներից:
Facebook-ը հայտարարել է, որ դա արվել է կորպորատիվ անվտանգությունն ապահովելու և տարատեսակ սկանդալներից խուսափելու համար:
«Մենք դա արել ենք հաղորդագրությունները պահպանելու մեր իրավաբանական պարտավորություններին լիովին համապատասխան»,- նշված է Facebook-ի մամլո ծառայության հաղորդագրության մեջ: ‘
Որպես օրինակ բերվում է 2014 թվականին Sony Pictures-ը կոտրելու և աշխատակիցների ներքին հաղորդագրությունները հրապարակելու միջադեպը: