Thursday, 28 03 2024
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան
Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
17:50
Քլինթոնը լոբբինգ է արել Կրասիկովի հետ Նավալնիի փոխանակման համար
Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուսի պատճառով կա անհետ կորած
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել
17:20
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Եվրանեսթում մենք կողմ ենք քվեարկել մեր ընդդիմադիրների առաջարկին, իրենք մերին`ոչ.շատ բան չփոխվեց
Բաքվի վարքագիծն անընդունելի է. Բաքոյանը՝ ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասին
Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակման մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար

Արցախի խորհրդարանականներն այցելել են Լիբանան և Գերմանիա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը մարտի 21-23-ը գտնվում էր Լիբանանում։ Բեյրութում նա մասնակցել է Հայաստանի առաջին Հանրապետության 100 ամյակին նվիրված միջազգային գիտական կոնֆերանսին, որտեղ հանդես է եկել «Պետականության վերակերտումը Արցախում (1917թ. դեկտեմբեր-1918թ հուլիս)» թեմայով գիտական զեկույցով: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից:

Այնուհետև, մարտի 27-31 Արցախի խորհրդարանի փոխնախագահը ԱԺ պատգամավոր Գագիկ Պետրոսյանի հետ մասնակցել է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում (ԳԴՀ) կազմակերպված մի շարք միջոցառումների ու հանդիպումների:

Մասնավորապես, մարտի 27-ին ԱԺ փոխնախագահը Շտուտգարտում հանդիպել է Բադեն Վյուրտենբերգ երկրամասի խորհրդարանի պատգամավորներ Լարս Պատրիկ Բերգի և Դանիել Ռոտմանի հետ: Հանդիպմանը քննարկվել են Արցախի խորհրդարանի և երկրամասի օրենսդիր մարմնի փոխգործակցության հեռանկարներին վերաբերող հարցեր, ինչպես նաև արծարծվել են տարածաշրջանային զարգացումներին վերաբերող թեմաներ: Հանդիպմանը մասնակցել է Գերմանիայում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Հարություն Գրիգորյանը:

Մարտի 29-ին Բեռլինում՝ Բունդեսթագում (ԳԴՀ խորհրդարան) ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը, պատգամավոր Գագիկ Պետրոսյանը և Գերմանիայում Արցախի մշտական ներկայացուցիչը հանդիպել են Բունդեսթագի և Բրանդենբուրգ երկրամասի պատգամավորներ Շտեֆեն Կոտերի, Անդրեաս Կալբիցի և Անդրեաս Գալաուի հետ: Կողմերը քննարկել են խորհրդարանական դիվանագիտության հնարավոր ուղիների և համատեղ փոխգործակցության մասին հարցեր:

Շարունակելով աշխատանքային հանդիպումները ԳԴՀ-ում՝ մարտի 30-ին Արցախի խորհրդարանականներն այցելել են Բեռլինում Հայաստանի Հանրապետության դեսպանատուն և հանդիպել դեսպան Աշոտ Սմբատյանին: Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել ղարաբաղյան հիմնախնդրի, տարածաշրջանային մարտահրավերների, Արցախի տնտեսության և մշակութային ծրագրերի վերաբերյալ:

Նոյենկիրխեն բնակավայրում մարտի 31-ին Վահրամ Բալայանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Բունդեսթագի պատգամավոր Վալդեմար Հերդթի հետ: Խորհրդարանականները քննարկել են համագործակցելու հնարավոր տարբերակներն ու միջազգային կառույցներում Արցախի մասին իրազեկման միջոցառումներ կազմակերպելու հեռանկարները:

Աշխատանքային այցի վերջին օրը պատգամավորները մասնակցել են Քյոլնում հայ համայնքի կազմակերպած՝ Արցախի ազատագրական շարժման 30 ամյակին նվիրված միջոցառմանը, որտեղ ԱԺ փոխնախագահը համայնքին է հանձնել Ղարաբաղյան շարժման 30 ամյակի հուշամեդալը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում