Երեւանում, ապրիլի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 18:10-ի սահմաններում Չուխաջյան փողոցում՝ թիվ 75 տան դիմաց, նույն փողոցի բնակիչ, 20-ամյա Անահիտ Թ.-ն իր վարած կվադրոցիկլով բախվել է երկաթե դարպասին:
Shamshyan.com–ի փոխանցմամբ, պատահարի հետևանքով Անահիտ Թ.-ին մարմնական վնասվածքներով տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն:
Աղբյուրի տեղեկություններով՝ Անահիտ Թ.-ն տոնելիս է եղել ծննդյան 20-ամյակը: