Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Անկայուն վիճակ է. իշխանությունը պատրաստ է կրակելու

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:

– Պարոն Պապյան, 2016-ի ապրիլյան պատերազմից քաղած դասերը,  որոշումները, որ կայացվել են, որքանո՞վ են առհասարակ համարժեք առաջ եկած մարտահրավերներին, որոնք այսօր ավելի սուր են, քան երկու տարի առաջ։ Հիմա արդեն խոսվում է այն մասին, որ Նախիջևանի կողմից հնարավոր է հարձակում լինի։ Ինչպե՞ս եք գնահատում վերջին երկու տարվա կատարած աշխատանքը։

– Իրավիճակը պետք է գնահատել մի շարք տեսանկյուններից՝ ոչ միայն ռազմական, այլև առաջին հերթին՝ քաղաքական։ Եթե մենք համեմատում ենք երկու տարի առաջվա իրավիճակի հետ, ապա ներկայումս Հայաստանն ավելի մեկուսացած իրավիճակի մեջ է։ Դա ոչ միայն Հայաստանի քաղաքականության հետևանքն է, այլև Ռուսաստանի և Արևմուտքի դիմակայության աճի հետևանք, որն անդրադառնում է մեզ վրա։ Մյուս կողմից՝ մենք նկատում ենք նաև ներքին պառակտումը Հայաստանի ներսում. փոքրաթիվ իշխող վերնախավը գնալով ավելի է հարստանում, և մեծ թիվ կազմող ՀՀ քաղաքացիները ավելի են աղքատանում և օտարվում պետականությունից ու պետությունից։ Դրա հետևանքով ունեցել ենք մեծ արտագաղթ, աճել է արտաքին պարտքը և այլն։ Ռազմական տեսանկյունից, իհարկե, որոշակի դրական տեղաշարժ կա։ Առնվազն ասվում է դրա մասին, ինչը մենք չենք կարող գնահատել, քանի դեռ չի եղել պատերազմ, որովհետև ապրիլյան դեպքերից առաջ էլ մեզ ասում էին, որ ամեն ինչ լավ է, ամեն ինչ անթերի է, բայց այդ քառօրյա պատերազմը հսկայական թերություններ բացահայտեց։ Հիմա մեզ նորից են ասում, որ այնտեղ մեծ առաջընթաց կա, ու մեզ մնում է միայն հավատալ։ Ես այստեղ ուզում եմ շեշտել նաև այն հանգամանքը, որ բացի մեզնից՝ նաև Ադրբեջանն է այս ընթացքում հսկայական քանակությամբ և շատ ավելի մեծ քանակությամբ զենք ու զինատեսակներ գնել մեր «ռազմավարական» դաշնակից Ռուսաստանից։ Բացի այդ, արդեն բուն Հայաստանի տարածքը կարող է ենթարկվել հարձակման Նախիջևանի և Տավուշի կողմից։

Ինչ վերաբերում է Ռուսաստանի հետ համատեղ զորախմբի ստեղծմանը, ապա դա Ղարաբաղի հետ կապ չունեցող հարց է։ Ռուսները բազմիցս շեշտել են, որ իրենք չեն միջամտելու Ղարաբաղյան պատերազմին։ Եթե սկսեն Երևանը ռմբակոծել, գուցե ռուսներն ինչ-որ ձևով միջամտեն, բայց Նախիջևանի կողմից հարձակումը չի լինելու այդպիսին։ Ադրբեջանին պետք է ընդամենը սահմանի եզրով ընթացող ճանապարհը կտրել, որը գնում է դեպի Սյունիք։ Կտրելով այդ ճանապարհը՝ նրանք կկտրեն ամբողջ Սյունիքը, Արցախն էլ հետը։ Այնպես որ, անկայուն վիճակ է, կապրենք՝ կտեսնենք։

– Համենայնդեպս, ՀՕՊ-ը և հայ-ռուսական միացյալ զորամիավորումը ապրիլյան պատերազմից հետո ստեղծվեցին։ Արդյոք պատճառը հենց ապրիլյան պատերազմը չէ՞ր։ Հիմա էլ ռուս պաշտոնյաները պարբերաբար Հայաստան են գալիս ու անընդհատ շեշտում են, որ ՌԴ-ն հետևություններ արել է ապրիլյան պատերազմից և Ադրբեջանին զենք մատակարարելու առումով վերանայումներ է արել։

– Նախ՝ համատեղ ՀՕՊ-ի ստեղծումը ես չգիտեմ՝ լավ է, թե վատ, որովհետև եթե առաջ մենք գիտեինք, որ հայաստանյան ՀՕՊ-ը կպաշտպանի նաև Արցախի երկինքը, հիմա մենք չգիտենք՝ այդ համատեղ ՀՕՊ-ը դա կանի՞, թե՞ չի անի։ Իսկ Արցախի ՀՕՊ-ը միայնակ, առանց Հայաստանի առկա  հնարավորությունների, ես չգիտեմ՝ ինչքանով կարող է պաշտպանել իր երկինքը։ Մենք չգիտենք՝ դա ուժեղացրե՞ց մեր ՀՕՊ-ը, թե՞ թուլացրեց, գործնականում դա ինչպե՞ս կարտահայտվի։ Ես ուզում եմ հիշեցնել, որ 1990 թվականին մենք Ռուսաստանի հետ ոչ միայն համատեղ ՀՕՊ ունեինք, այլև համատեղ բանակ ունեինք, որը կոչվում էր խորհրդային բանակ։ Եվ այդ  խորհրդային բանակը երեք օր ուշացավ Սումգայիթում, ուշացավ Բաքվում, ուշացավ Կիրովաբադում։ Այսինքն՝ այդ «համատեղ»-ը դեռ չի նշանակում հօգուտ մեզ։ «Համատեղ» նշանակում է, որ կարող է մենք եղածից էլ ենք զրկվում։ Տեսեք, Թուրքիայի հետ Ռուսաստանի մերձեցման ֆոնին մենք չենք կարող բացառել, որ կարող է լինել ներքին պայմանավորվածություն, որտեղ Ռուսաստանը կզիջի մեր որոշակի շահերը, ինչպես արել է ժամանակին, և դրա դիմաց այլ զիջումներ ու օգուտներ կստանա Թուրքիայից։ Դա շատ հավանական է՝ առավել ևս, որ հիմա վերլուծություններ կան, թե ինտենսիվ բանակցություններ են գնում Սիրիայի հարցում։

– Ինչպե՞ս եք գնահատում Ռուսաստանի հավաստիացումները, որ Ադրբեջանին զենք մատակարարելու հարցում վերանայել է իր դիրքորոշումը։

– Նախ՝ ուզում եմ հիշեցնել, որ այդ հավաստիացումները Պետդումայի հանձնաժողովի նախագահի մակարդակով են եղել։ Դա առանձնապես բարձր մակարդակ չէ։ Երկրորդ՝ նա չի ասել, որ զենք չենք մատակարարի, ասել է՝ առաջվա ծավալով չենք մատակարարի։ Իհարկե, եթե առաջ 100 տանկ էին վաճառում, հիմա կվաճառեն 80 տանկ։ Դա չի նշանակում, որ զենք չեն վաճառի, կամ էլ ծավալի կրճատումը էական կլինի։ Մյուս կողմից՝ եթե շատ էլ ուզենան, առաջվա ծավալով զենք չեն կարող վաճառել Ադրբեջանին, որովհետև Ադրբեջանն առաջվա փողերը չունի։ Եթե նայենք Ադրբեջանի ռազմական բյուջեն, ապա կտեսնենք, որ այն էականորեն կրճատվել է նավթի գների անկման հետ։ Այստեղ հարցն այն է, թե արդյոք Ռուսաստանը պարտավորվո՞ւմ է կատարել իր դաշնակցային հարաբերությունները որպես ռազմավարական դաշնակից և ընդհանրապես չի՞ ծախում զենք Ադրբեջանին, անգամ մեկ փամփուշտ։ Սա է գլխավորը, թե չէ մի քիչ ավելի ծավալով կծախի, թե ոչ՝ էական չէ, որովհետև Ադրբեջանն ինչքան պետք է, արդեն գնել է։

– Վերջին օրերին մի շարք քաղաքական ուժեր հայտարարել են իշխանությունների դեմ պայքար սկսելու մասին, բայց չի ստացվում համախմբվել։ Որքանո՞վ են այս գործողությունները համահունչ Հայաստանի ներքաղաքական անելիքներին։ Հաջողության հասնելու հնարավորություն այս պահին տեսնո՞ւմ եք, թե՞ ոչ։

– Ես ողջունում եմ բոլոր այն քայլերը, որոնք ուղղված կլինեն Հայաստանում Սահմանադրության վերականգնմանը, այն է՝ իշխանությունը ժողովրդին վերադարձնելուն։ Հայաստանում ժողովուրդը չէ, որ ձևավորում է իշխանություն։ Ինչ էլ ասեն, մենք շատ լավ գիտենք, թե ընտրությունների օրենքն ինչ ձևի է ստեղծվել, Սահմանադրությունն ինչ ձևով է փոխվել, ընտրություններն ինչպես են անցկացվել։ Հետևաբար ինչ քայլեր անեն՝ ցույց կանեն, քայլարշավ կանեն, ամեն ինչն էլ ողջունելի է։ Հիմա երկրորդ հարցը. որքանով է հավանական, որ դա կբերի արդյունքի։ Ցավոք սրտի, բռնապետության մեջ նման քայլերն արդյունքի չեն բերում։ Երկրում, որտեղ օրենքը չի գործում, օրինական ճանապարհներն արդյունք չեն տալու։ Դա բնական է, բայց ես նաև այլընտրանք չեմ տեսնում։ Հայաստանում երկու բան է, որ տասը տարում աճ է գրանցել. մեկը արտագաղթն է, մյուսը՝ ոստիկանության թվի և բյուջեի աճը։ Հիմա պատկերացնո՞ւմ եք, որ ոստիկանական համակարգը, որ և՛ քանակով է շատ, և՛ վայրագությամբ է աչքի ընկնում, հիմա էլ ռուսների ներկայությունը, այս ամենը ցույց է տալիս, որ ռուսներն անգամ մերոնց չեն վստահում։ Այսինքն՝ եթե օրենքով ոչինչ հնարավոր չէ անել, ապա ուժով էլ  ոչինչ հնարավոր չէ։ Եվ Հայաստանում միակ տարբերակն այն է, որ որևէ մեծ աշխարհաքաղաքական ուժ  պարտադրի ՀՀ իշխանություններին, որ հավատարիմ մնան իրենց միջազգային պարտավորություններին, ուժ չկիրառեն ՀՀ ժողովրդի դեմ, թույլ տան, որպեսզի ժողովուրդը խաղաղ եղանակով, քվեների միջոցով իրականացնի իր քաղաքացիական իրավունքը։ Բայց ես դա էլ չեմ տեսնում,  և չկա որևէ ուժ, որ պատրաստ կլինի Ռուսաստանի ածանցյալ պետության համար նման քայլերի դիմել։

Մի մոռացեք, որ իշխանությունը պատրաստ է ուժ կիրառելու, պատրաստ է կրակելու, և այն, ինչ մենք տեսել ենք, դրա քառապատիկը կանի։ Իշխանությունը բիզնեսի հետ է միահյուսված, մարդիկ ամեն օր միլիոնավոր դոլարներ են աշխատում և իշխանությունից չեն էլ հրաժարվում, բայց էլի եմ ասում, որ ողջունելի է պայքարի ցանկացած ձև, որովհետև սա գոնե անթեղված է պահում կրակը, չի թողնում, որ վերջնականապես մեռնի, որ մարդիկ հույս ունենան։ Հակառակ դեպքում արտագաղթի այն ծավալները, հուսալքությունը, որ մենք տեսնում ենք, երնեկ կտանք դրան։ Եվ հիմա իշխանությունը  մեկ բան պետք է հասկանա, որ ոչ միայն պետություն կարող է կորցնենք, այլև ընդհանրապես հավաքական հանրության գոյությունը, և դառնանք սփռված ազգ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում