Thursday, 28 03 2024
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
11:30
«Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են». ՀԱՊԿ քարտուղար
11:20
«Երևանից որևէ պաշտոնական դիմում չենք ստացել անդամակցության կասեցման մասին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
11:10
«ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպման հիմնական կետը տնտեսական կայունությունն է»․ Միլլեր
Ռուսները մի դիրք զիջեցին Հայաստանում. տակտիկակա՞ն նահանջ
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Պոլիկլինիկայի նախկին տնօրենը յուրացրել է բժիշկների աշխատավարձը և վառելիքը
Ուղիղ. Ժողովրդավարական ուժերի համաժողով` նվիրված Հայաստանի եվրաինտեգրմանը
Նման այցերը մեծ քաղաքական եւ անվտանգային նշանակություն ունեն. Ալեն Սիմոնյանն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը
10:15
Նավթի գներն աճել են. 27-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00

Սերժիկը պետք է պատասխան տա, որ իրանց էս օլիգարխությունը, դաժան բարքերը չշարունակեն․․․

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Կենտրոն վարչական շրջանի տարածքում գտնվող նստավայրում Գագիկ Պողոսյանի նախագահությամբ շարունակվեց Ճվճվ Արոյի որդի Սերժ Վարդանյանի ու նրա ընկերոջ՝ Ռոբերտ Հայրապետյանի գործով դատական քննությունը:

Սերժ Վարդանյանին ու Ռոբերտ Հայրապետյանին մեղադրանք է առաջադրված խմբի կազմում խուլիգանություն կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Այս գործը դատարան մուտք է եղել մոտ 4 տարի առաջ՝ 2014 թվականի նոյեմբերին: Ի սկզբանե երկու ամբաստանյալների խափանման միջոցը եղել է ստորագրությունը չհեռանալու մասին: Ներկայումս Ճվճվ Արոյի որդի Սերժը գտնվում է կալանքի տակ, Ռոբերտ Հայրապետյանը ազատության մեջ է:

Ըստ մեղադրանքի՝ Սերժ Վարդանյանն ու Ռոբերտ Հայրապետյանը «Լադա Պրիորա» մեքենայով երթևեկել են Սարյան փողոցում, երթևեկության ընթացքում «կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով, այդ թվում՝ Շանթ Մ.-ի նկատմամբ բռնություն գործադրելով»:

Միջադեպը տեղի է ունեցել երթևեկության հետ կապված հարցերով: Սերժ Վարդանյանն ու Ռոբերտ Հայրապետյանը իրենց մեքենայով փակել են այն մեքենայի ճանապարհը, որով երթևեկել է տուժող Շանթը: Երբ վերջինս մեքենայից իջել է՝ «զրուցելու», նրա նկատմամբ բռնություն են գործադրել, փոխադարձ քաշքշուկ է առաջացել: Իսկ երբ Սերժն ու Ռոբերտը նկատել են տեղանքում գտնվող ոստիկանների, մեքենան ընթացքի մեջ են դրել ու փախել են՝ շարունակելով բռնած պահել Շանթի ձեռքը, նրան, փաստորեն, քարշ տալով իրենց մեքենայի կողքից:

Ըստ տուժողի՝ իրեն քարշ են տվել մոտ 20-30 մետր, վնասվել է իր հագուստը, մեջքի ու ձեռքերի շրջաններում ինքը ստացել է լուրջ մարմնական վնասվածքներ:

Տուժող Շանթ Մ.-ն իրանահայ է: Տևական ժամանակ նա Հայաստանում չէր կամ նրա ներկայությունը դատարանում չէր ապահովվում: Վերջին նիստերից մեկում դատարանը նույնիսկ որոշել էր տուժողի հարցաքննությունն անցկացնել «Սկայպի» միջոցով: Սակայն երբ հարցմամբ պարզվել է, որ Շանթը հատել է ՀՀ սահմանը, գտնվում է Հայաստանում, դատախազությունից զանգել են Հայաստանում բնակվող նրա ծնողներին, ասել են, որ Շանթը պարտադիր պիտի ներկայանա դատարան՝ «ինչ-որ թուղթ ստորագրելու»:

Շանթը դատարան է ներկայացել 2018 թվականի մարտի 29-ին, ու տեղնուտեղը դատական արտահերթ նիստ է «գումարվել»՝ տեղի է ունեցել տուժողի հարցաքննությունը: Դատական արտահերթ նիստի մասին «Դատալեքս» տեղեկատվական համակարգում չի նշվել, այսինքն՝ լրատվամիջոցները զրկված են եղել տեղեկատվությունից, ինչ-որ տեղ, կարելի է ասել, նիստը լրատվամիջոցների համար անցկացվել է դռնփակ: Միևնույն ժամանակ արտահերթ նիստը կազմակերպելու համար էլ ժամանակ էր պահանջվում՝ ի վերջո՝ կալանավայրից պետք է ներկայացվեր կալանքի տակ գտնվող ամբաստանյալը: Նիստին ներկա են եղել ամբաստանյալների հարազատները…

Դատարանը ոչ միայն հարցաքննել է տուժողին, այլ նաև կողմերի միջնորդությամբ հրապարակվել են տուժողի նախաքննական ցուցմունքները:

Դատական այս նիստում Ռոբերտ Հայրապետյանի շահերի պաշտպան, փաստաբան Մհեր Ասլանյանը միջնորդեց հետաձգել դատական նիստը՝ հնարավորություն տալով պաշտպանական կողմին, նաև՝ ամբաստանյալներին, ծանոթանալու նախորդ նիստերի ձայնագրառված արձանագրություններին, որպեսզի միջնորդություն ներկայացնեն լրացուցիչ դատաբժշկական փորձաքննություն նշանակելու վերաբերյալ:

Դատարանը, լսելով կողմերին, բավարարեց այս միջնորդությունը: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա ապրիլի 12-ին:

Դատական նիստի ավարտից հետո տուժող Շանթ Մ.-ն պատասխանեց լրագրողների հարցերին:

Տուժողը նշեց, որ իր ծնողներն ապրում են Հայաստանում, ինքը պարբերաբար գնում-գալիս էր Հայաստան, իսկ ներկայումս նաև ինքն է ապրում ու աշխատում Հայաստանում:

Տուժողն ասաց, որ շատ դժգոհ է այս գործի քննության ձգձգումներից, նա այդ ձգձգումները կապում է Հայաստանի օրենսդրության՝ «կանոնների» անկատարության հետ՝ տուժողի շահերը կարծես անպաշտպան են: «Էնքան երկար է տևել է էս ամենը, ամեն անգամ նույն բանը գրել-գրել եմ… Մարդը կեսից հոգնում է, էլ չի ուզում բողոքը շարունակել… Ես տուժող էի, կարծում էի՝ ամեն բան շուտ կվերջանա…»:

Տուժողն ասաց, որ բուն դեպքի պահին դեպքի վայրում չորս ոստիկաններ «ականատեսիլ էին դեպքին», այդ վայրում գտնվող տեսախցիկներն էլ նկարահանել են կատարվածը: Կարծես թե գործը պետք է արագ քննվեր: Բայց արդեն չորս տարի է՝ գործի քննությունը չի ավարտվում:

Տուժողն ասաց, որ ամբաստանյալները դեպքի վայրից դիմել են փախուստի՝ տեսնելով ոստիկաններին. «Եթե փախնում են, ուրեմն արդեն ընդունում են, որ մի բան արել են…»:

Տուժողը նշեց, թե իր համար կարևոր չէ՝ ամբաստանյալների անունն ինչ է կամ նրանք ում տղաներն են: Իսկ միջադեպը, ըստ տուժողի, «մի հատ պուճուր բանից» է ծագել: Ինքը գիշերային «ծրագիր» էր նայել և ուղևորվում էր տուն՝ հանգստանալու: Բայց իր ճանապարհը կտրել են, «կոպիտ ձևով կանգնեցրել են», ինքը դուրս է եկել մեքենայից, որ պարզի՝ «ինչն ա խնդիրը»: Տուժողն ընդունեց, որ խոսելու ընթացքում փոխադարձ քաշքշուկ է եղել: Իսկ երբ ամբաստանյալները նկատել են ոստիկաններին, մեքենայով դիմել են փախուստի՝ բռնած պահելով իր ձեռքը ու քարշ տալով իրենց մեքենայի հետևից…

Տուժողն ասաց, թե նախաքննության ժամանակ ինքը չի հանդիպել ու չի առերեսվել Սերժ Վարդանյանի հետ: Սկզբում ընդհանրապես չէին կարողանում բռնել այդ Սերժին: Տուժողն այդ ժամանակ է իմացել, որ նա ինչ-որ մեկի տղան է ու «շատ մեծ կապեր ունի»:

Տուժողը դեպքից հետո հաղորդում ներկայացնելով՝ մտածել է՝ ինքը տուժել է, իր շահերը կպաշտպանվեն, մեղավորները կպատժվեն: Բայց այս տարիների ընթացքում հիասթափվել է Հայաստանի օրենքներից՝ «կանոններից». «Հասկացա, որ կարիք չկար դիմելու, ես ընկա գլխացավանքի մեջ, ինձ համար էր քննությունը երկար ու հոգնեցուցիչ… Ես էդ տղերքի հետ էլ չեմ ցանկանում գործ ունենալ, բայց իմ ընտանիքին զանգել են դատախազությունից ու ասել են, թե Եվրոպական կանոններով ես պարտավոր եմ դատարան ներկայանալ, եթե գտնվում եմ Հայաստանում… Իմ կարծիքով՝ Հայաստանի կանոնագիրքը պետք է փոփոխվի, որ գործերն այսպես չձգձգվեն…»:

Տուժողը նշեց, որ իր համար արդեն կարևոր չէ՝ ինչ պատիժ կստանան ամբաստանյալները. «Սենց մարդիկ չեն ճշտվի… Սա առաջին դեպքը չի իրանց կյանքում… Բայց ուզում եմ, որ պատասխան տան, որ իրանց էս օլիգարխությունը, դաժան բարքերը չշարունակեն, որ ամեն օր տեսնում ենք «Յութուբում»… Թե չէ՝ բռնում-բաց են թողնում…»:

Տուժողն ասաց, որ ամբաստանյալների հարազատներից իրենց տուն զանգել են, խնդրել են «մոռանալ», չբողոքել: Բայց իր նպատակը նրանց նստեցնելը չէ. «Որ բանտ էլ նստեն՝ ոչինչ չի փոխվի… Կանոնը էնպես պիտի լինի, որ սկզբից էլ տուժողը որոշի՝ կարող ա՝ գումարով հատուցում լինի կամ այլ ձևով… Հիմա արդեն ինձ համար կարևոր չէ… Ես նախաքննության ժամանակ նույն բանը շատ անգամ եմ գրել, բայց էլի շարունակում էին ինձ քննել ու գրել տալ…»:

Դատարանում՝ «արտահերթ նիստում» իրեն հարցաքննելու վերաբերյալ տուժողն ասաց, թե իրեն դատարան էին կանչել՝ ասելով, թե մի «փաստաթուղթ պիտի ստորագրի», բայց հարցաքննել են: Ընդ որում՝ ըստ տուժողի, այնպես են հարցաքննել, կարծես ինքն էր մեղավոր. «Ասում էին՝ ինչի՞ ես սուտ խոսում, դու ես կախվել ավտոմեքենայից… Նրանց հարազատները ինձ ծաղրում էին, անվանեցին «տեռորիստ», ասին՝ գնա քո երկիրը…»:

Տուժողը դեպքից հետո լուսանկարել էր իր մեջքի վնասվածքը, որ առաջացել էր մեքենայով իրեն գետնի վրայով քարշ տալու արդյունքում: Դատարանում ցույց է տվել այդ լուսանկարը, բայց իրեն ասել են՝ կարող ա ֆոտոշոփ ես արել… Տուժողն ասաց, որ իր հագուստը, որ դեպքի պահին եղել էր իր հագին ու վնասվել էր, ոստիկանությունում իրեն են վերադարձրել, որպես ապացույց չեն պահել, հիմա իրեն են հարցնում, թե ինչո՞ւ չի պահել այդ հագուստը…

Տուժողը նշեց, որ Սերժ Վարդանյանին, իր իմանալով, կալանքի տակ են առել, երբ նա ևս մի հանցավոր արարք է կատարել՝ խոսքը կողոպուտի դեպքին էր հավանաբար վերաբերում…

Տուժողը նշեց, որ դեպքի պահին՝ երբ Սարյան փողոցում իրեն մեքենայով քարշ էին տալիս, ոստիկաններ կային ականատես, դրա համար ինքը համոզված էր, որ գործը արագ կբացահայտվի: Ոստիկանները չեն հետապնդել մեքենայով փախչողներին՝ ասելով, թե «Հայաստանի կանոններով» չեն կարող հետապնդել փախչողներին՝ նրանք կարող են փախչելու ընթացքում ուրիշների վնասել: Բայց նրանց մեքենայի համարը ոստիկանները վերցրել էին, նաև «իրար մեջ խոսելիս» հիշատակել էին, թե ում տղան է փախչողը. «Նրանք արդեն գիտեին՝ ում տղան է…»:

Տուժողի համար «Ճվճվ Արոյի տղա» լինելը ոչինչ չէր նշանակում, բայց գործի քննության ձգձգումների արդյունքում տուժողը եկել է համոզման, որ ամբաստանյալների՝ «շատ մեծ կապեր ունենալու» պատճառով է նաև այսքան ձգձգվել գործի քննությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում