Thursday, 25 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Քաղաքականության բացակայությունը պիտի հանգեցներ իշխանության լճացմանն ու ընդդիմության՝ անադեկվատության

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը։

-Պարոն Հայրապետյան, տարեցտարի ընդդիմադիր ճակատում արժեքային կողմնորոշումների բացակայություն է նկատվում, հիմնականում անձերի դեմ ուղղված պայքար է։ Պատճառը, ըստ Ձեզ, որտե՞ղ է։

-Լավ հիշում եմ ավելի քան 20 տարի առաջ լուսահոգի Էդուարդ Եգորյանի մի հարցազրույցի վերնագիրը՝ «Անձինք կարևոր չեն, կարևորը երևույթներն են»: Եթե հարցադրումը նույնությամբ մնացել է, ապա մեր քաղաքական դասը հասունացում չի ապահովել: Ցավալի է:

Այս օրերին ականատես ենք լինում «Ելք» դաշինքի պառակտմանը։ Ըստ էության՝ արտաքին տարբեր կողմնորոշումներ ունեցող քաղաքական ուժերից բաղկացած դաշինքը ընդամենը մեկ տարվա կյանք ունեցավ։ Սա ահազա՞նգ չէ, որ պետք է միավորվող քաղաքական ուժերը հստակ արտաքին քաղաքական կողմնորոշումներ ունենան։

-Ո՛չ. արտաքին քաղաքական կողմնորոշման հստակության բացակայության ահազանգը չէ դա: Արտաքին քաղաքական կողմնորոշումները կարող են փոխվել ու փոփոխվել (խոսքը քաղաքակրթական ընտրանքի մասին չէ). խնդիրն ազգային շահը որպես ելակետ ունենալն է: Ա՛յդ ելակետի բացակայության ահազանգն ենք մենք ամեն րոպե զգում:

-Պարոն Հայրապետյան, ըստ Ձեզ՝ որքանո՞վ են ընդդիմադիր տարբեր շերտերի գործողություններ վայելում արտաքին կենտրոնների աջակցությունը։

-Չեմ կարծում, որ արտաքին կենտրոնները չգիտեն, թե ընդդիմադիր ո՛ր բեկորն ո՛ւմ ուղղորդմամբ է գործում: Քիչ առաջ նշված՝ քաղաքական հասունացման մեր ներկա մակարդակի պայմաններում բավականին թեական է, որ արտաքին աշխարհում որպես գործընկեր են ընկալվում տարբեր շերտերը: Ավելի հավանական է, որ դիտարկվում են որպես «երկակիներ», ինչը դարձյալ ցավալի է:

արբեր ընդդիմադիր խմբեր նույն օրակարգի շուրջ պայքարում են առանձին, մոբիլիզացիա տեղի չի ունենում։ Խնդիրը, ըստ Ձեզ, որտե՞ղ է։ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ «Հանուն Հայաստան պետության» ճակատը պետք է հստակեցնի իր մոտեցումները, իսկ ճակատի անդամներից Արմեն Մարտիրոսյանն ասում է, որ միայնակ պայքարն արդյունք չի տալիսեթե որևէ ուժ փորձում է սեպարատ գործողություն անելաջակցում է իշխանությանը։

-Ընդհանրապես չեմ ընկալում հռչակված ներկա «քաղաքական» օրակարգերը: Մենք այսօր քաղաքական օրակարգ չունենք: Գուցե պատճառն այն է, որ Հայաստանում իր իրական իմաստով քաղաքականություն չկա: Իսկ իրական քաղաքականության բացակայությունն օրինաչափորեն պիտի հանգեցներ իշխանությունների լճացման և ընդդիմադիրների՝ ոչ ադեկվատության:

-Պարոն Հայրապետյան, իր հարցազրույցում բանտում գտնվող Վարուժան Ավետիսյանը նշում է, որ քաղաքացիական անհնազանդությունը, հանրահավաքներն ու երթերը պետք է զուգադրվեն ապստամբության հետ, լինեն նրա բովանդակությամբ ու նպատակայնությամբ: Միայն հանրահավաքներով կամ փողոց ու շենք շրջափակելով գործը գլուխ չի գա: Գործող համակարգը հիմնված է բռնության վրա, ուստի հարկավոր է փշրել նրա ատամները: Իրականում համակարգը շատ թույլ է, «Սասնա ծռերի» ապստամբությունն արդեն կտրել է նրա կյանքի թելը, երկրորդ հարվածին նա չի դիմանալու: Որքանո՞վ եք իրատեսական համարում այս գնահատականները։

-Որ ցանկացած ժողովուրդ պետք է ունենա ապստամբելու իրավունք, ավելին՝ սահմանադրորե՛ն ամրագրված այդպիսի իրավունք, կասկածից վեր է: Խնդիրն ամենևին այդտեղ չէ: Մեր խռովարարները նույնիսկ հպանցիկորեն չեն նկատել բուն խնդիրը, կամ՝ հրահանգավորվել են, որ չնկատեն:

-Նա նաև նշում է, որ որևէ ուժ, եթե կամենում է արդյունքի հասնել, պետք է ցույց տա Ժիրայր Սեֆիլյանին որպես Սերժ Սարգսյանի ու նրա ապազգային համակարգի այլընտրանք։ Համամի՞տ եք արդյոք։

-Ո՛չ: Խնդիրը Սերժ Սագսյանը չէ: Եթե երևույթն անվանեք սերժսարգսյանություն, ինչին միայն մասնակիորեն կարելի է համաձայնել, ապա, իհարկե՛, պետք է երևո՛ւյթը փոխել: Իսկ երևույթի, արժեքների այլընտրանքը բացառապես երևույթն ու արժեքները կարող է լինել՝ այդ երևույթն ու արժեքները լավագույնս խորհրդանշող անհատներով: Ցո՛ւյց տվեք, խնդրեմ, այլընտրանքային արժեհամակարգը, դրա բանական և հոգևոր սնուցիչները, ապացուցե՛ք, խնդրեմ, որ որևէ անձ կամ անձանց խումբ մարմնավորում է այդ այլընտրանքայնությունը: Ցավոք, ինքս դա չեմ տեսել վերջին 10 տարում:

-Ապրիլին տարբեր քաղաքական ուժեր նույն օրակարգի շուրջ պայքարելու են, հանրահավաքներ իրականացնելու։ Պահպանողական կուսակցությունն արդյոք միանո՞ւմ է այդ պայքարներին։

-Եթե իրապես քաղաքական օրակարգ հռչակվի, ինչը դեռևս չկա մթնոլորտում, ապա բարիկադի մեր հատվածը թափուր չի մնա:

-Տեսակետ կա, որ Սերժ Սարգսյանը պատրաստվում է փաթեթով հանձնվել Արևմուտքին, եթե Ռուսաստանը տարածաշրջանից հեռանա՝ չհաջողելով կլանել Արցախը և ՀՀ անկախությունը: Առաջիկայում Հայաստան-ԵՄ համաձայնագիրը կվավերացվի: Կարելի՞ է ենթադրել, որ այս պարագայում հնարավոր է այս համաձայնագիրը կյանքի կոչվի:

-Ներեցեք, բայց անտրամաբանական և հատկապես գավառական տեսակետ է: Երկրորդ՝ Սերժ Սարգսյանը երևի բոլորից էլ լավ է զգում, որ այդ փաթեթի միջից հատկապես իրեն ու իր իշխանությանը գին տվող չի լինելու ո՛չ Արևելքում, ո՛չ մանավանդ Արևմուտքում: Ոչինչ չի հուշում, թե Ռուսաստանն ամենամոտ ապագայում հեռանում է տարածաշրջանից: Նրա հեռացումը, ցավոք, լինելու է հանկարծակի և շռնդալից, ինչպես եղավ 1917թ. նոյեմբերին: Խնդիրը դրան պատրաստ լինելն է, 1918թ. անփորձությունը չկրկնելը: Համալիր անվտանգության գոտիներից դուրս տարածքներ չեն լինում: Անկախության սկզբից ի վեր մեր անվտանգության հիմնական երաշխավորը եղել է ԱՄՆ վարած քաղաքականությունը: Խնդրում եմ՝ «անվտանգություն» և «պաշտպանություն» եզրերը չշփոթել. դրանք, շփման ընդհանուր տիրույթներ ունենալով հանդերձ, տարբեր բաներ են: Այդ անվտանգության էատարրերից է նաև ԵՄ-ի հետ կնքված համաձայնագիրը, որն աստիճանաբար (իհարկե, ոչ ցանկալի արագությամբ՝ կախված Ռուսաստանի ցայտնոտային և մոլեգին վարքագծից), սակայն կյանքի կկոչվի՝ անկախ այն բանից, թե ով է կանգնած Հայաստանի պետական ղեկին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում