Աշխարհում տնտեսական զարգացման և կայունության ապահովման համար անհրաժեշտ է հարգել միջազգային իրավունքը։
Այս մասին հինգշաբթի Բաքվում ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը՝ ԱԳ նախարարների՝ Չմիավորման շարժում նախագծի շրջանակում «Աջակցություն միջազգային խաղաղութանը և անվտանգությանը՝ հանուն կայուն զարգացման» թեմային նվիրված համաժողովի ընթացքում։
Մամեդյարովի խոսքով՝ ԼՂ հակամարտությունը սպառնալիք է ոչ միայն տարածաշրջանի, այլև ամբողջ աշխարհի համար։ Նախարարն ասել է, որ այդ հակամարտությունը աշխարհում և տարածաշրջանում տնտեսական զարգացում և խաղաղություն ապահովելու համար հիմնական խոչընդոտն է։