Նյու Յորքում ֆինանսական վերահսկիչ Սքոթ Սթրինգերի կարծիքով՝ Մարկ Ցուկերբերգը պետք է լքի Facebook-ի գործադիր տնօրենի պաշտոնը։ Այս մասին հաղորդում է Financial Times-ը։
Սթրինգերը հայտարարել է, որ Facebook-ին տնօրենների խորհրդի նոր ղեկավար և երեք անկախ տնօրեն է անհրաժեշտ, որոնք կարող են պաշտպանել անձնական տվյալները։
Այժմ սոցկայքի համար ծանր է։ Cambridge Analytica ընկերության հետ կապված սկանդալի պատճառով Մարկ Ցուկերբերգը ավելի քան 5 մլրդ դոլար է կորցրել։ Վերջին օրերին ընկերություւնը կորցրել է շուկայական արժեքի շուրջ 100 մլրդ դոլարը։ Սկանդալից հետո սոցկայքից իրենց օգտահաշիվները ջնջել են Playboy պարբերականը և Իլոն Մասքին պատկանող Маска SpaceX ընկերությունը։