Գուցեև շատ օրինաչափ է, որ ռուս-ամերիկյան հարաբերության հանդեպ Հայաստանի հանրային և քաղաքական ուշադրությունը, բավականին մեծ է և դյուրազգաց, իսկ հատկապես վերջին օրերի լարվածության աճի ֆոնին Հայաստանում շատ հաճախ են հնչում հարցեր, թե ինչպես կանդրադառնա Սկրիպալի թունավորման գործով սկանդալն ու դրա հետևանքով դիվանագետների արտաքսման «պատերազմը» Հայաստանի վրա: Եվ այստեղ, իհարկե, հուսադրող պատասխանները շատ չեն, բայց այդուհանդերձ, արժի թերևս անդրադառնալ հարցին, թե որքանով է Հայաստանում Արևմուտք-Ռուսաստան որևէ լարվածություն կամ դիմակայություն արժանանում, այսպես ասած, պրագմատիկ-ռացիոնալ դիտարկումների և հանգամանալից զննության՝ ռիսկերն ու հնարավորությունները չափելու համար, և որքանով են գերիշխում կարծրատիպերը, որ՝ եթե երկու ուժեղները կռվում են, ապա մեզ համար դրանում ոչ մի լավ բան չկա:
Այս մտածողությունը գերազանցապես պայմանավորված է պատմահոգեբանական կարծրատիպերով և այսպես ասած՝ սեփական խիստ ցածր ինքնագնահատականով, երբ իշխում է մտածողությունը, որ Հայաստանից առավելագույնը պահանջվում է խելոք լինել երկու գերտերությունների արանքում, լինել մեկի ստվերում և հույս ունենալ, որ մյուսը նրա հետ խնդիր չի ունենա, որ խնդիր չունենա նաև Հայաստանը: Այս և այլ հարցերի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ամերիկագետ Արեգ Գալստյանի հետ։