Հայաստանյան ընդդիմությունները միշտ փորձել են իշխանությունից մաս պոկել, խաղալ ներիշխանական հակադրությունների վրա։ Վերջին տաս տարիների պատմությունը հագեցած է նման օրինակներով։ Հիմա ևս, մենք հետևում ենք, թե ինչպես են Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարի դուրս եկած մարդիկ ու խմբերը կոչ անում իշխանության մեջ գտնվողներին, օգտվել առիթից ու դուրս գալ հրապարակ։ Բայց եթե նախկինում ընդդիմության համար իշխանությունից մաս պոկելու մեթոդաբանությունը պայքարի բաղադրիչներից մեկն էր, ապա այժմ այդ մեթոդաբանությունը դարձել է պայքարի միակ բաղադրիչը։ Ստացվում է այնպես, որ ընդդիմությունն իր բախտը հաջողության հավանականությունը կապում է ներիշխանական պառակտումների հավանականության հետ և որևէ այլ օրակարգ ու պայքարի գործիքակազմ առաջ չի բերում։ Այսքանից հետո հարց է ծագում ՝ ով ում է օգտագործում, ընդդիմությունը ՝ ներիշխանական հակասություններն ու այդ հակասության կողմ խմբերին, թե հակառակը։