Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 21-րդ տուրում Երևանի «Բանանցը» սեփական հարկի տակ 2:0 հաշվով առավելության հասավ «Փյունիկի» նկատմամբ:
54-րդ րոպեին աչքի ընկավ Ռումյան Հովսեփյանը, իսկ 78-րդ երկրորդ գոլը հեղինակեց Լեսթեր Պելտիեր: Կարևոր այս հաղթանակի շնորհիվ «Բանանց» այժ ունի 33 միավոր և ընդամենը մեկ միավորով է զիջում առաջին հորիզոնականը կիսող «Շիրակին», «Գանձասար-Կապանին» և «Ալաշկերտին»:
Նշենք, որ վերջին շրջանում «Բանանցը» գրագետ և տպավորիչ խաղ է ցուցադրում: