Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Վիրավորված ու ցնցված եմ՝ Հայաստանը միջազգային հանրությանը չի ապացուցում, որ Ղարաբաղը մեր հողն է

«Առաջին լրատվական»ի զրուցակիցն է 1992-1995թթ. ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ, 1993 թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար, Արցախյան պատերազմի հերոս, գեներալլեյտենանտ Նորատ ՏերԳրիգորյանցը:

-Պարոն գեներալ, լրացավ Ապրիլյան պատերազմի երկու տարին: Մենք այս տարիների ընթացքում շատ գնահատականներ ենք լսել, որ իրավիճակը կարող է ամեն պահի կրկնվել, ի՞նչ եք կարծում՝ երկու տարի անց արդյոք մոտեցել ենք խաղաղ կարգավորման հնարավորությանը, թե՞ հակառակը՝ հնարավոր է ռազմական ճանապարհով կոնֆլիկտի հանգուցալուծում:

Ես կարծում եմ, որ 2016 թվականի ապրիլին տեղի ունեցածը ողբերգական իրադարձություն էր հայ ժողովրդի համար: Մեր հերոսները անձնվիրաբար պայքարեցին, ցույց տվեցին իրենց ուժն ու կամքը ու դիմադրեցին թշնամուն: Այդ օրերին հակառակորդը ստերի տեղատարափ էր սկսել, ես նույնիսկ հայտարարությամբ հանդես եկա, ասացի՝ պարոն նախարար, դուք ստախոս եք, ինչպես միշտ թաքնվում եք ձեր հասարակության թիկունքում, ճիշտ այնպես, ինչպես Խոջալուի իրադարձությունների ժամանակ, իրենք իրենց ժողովրդին սպանում ու գցում են հայկական բանակի վրա:

Ասեմ, որ անգամ Ապրիլյան պատերազմից հետո անընդհատ ադրբեջանական ագրեսիվ կողմը հիշեցնում է ու ինֆորմացիոն պատերազմ տանում Հայաստանի ու հայերի դեմ: Ասում են՝ կոչնչացնենք ձեզ, կգրավենք մեր հողերը և այլն: Մի նոր փոխնախարար կա՝ երեկ էր ելույթ ունենում, ու արդեն այդպիսի ագրեսիվ հռետորաբանությամբ: Ահա այս ամենը շարունակվում է շուրջ երկու տարի: Ի՞նչ ասեմ՝ հարցն այն է, որ այս երկու տարվա ընթացքում, ՀՀ ԱԳՆ-ն չի ապացուցել, որ դա մեր հայկական հողն է: Ոչ ոք միջազգային հանրությանը, ՄԱԿ-ին չհամոզեց, որ Ղարաբաղը ոչ թե գրավել ենք, այլ ազատագրել այն բանից հետո, երբ Ադրբեջանի նման ագրեսիվ պետությունը հարձակման ենթարկեց մեզ: Մեր ազգը պայքարել ու ազատագրել է իր հողը, եթե որևէ միլիմետր լիներ Ադրբեջանինը, ապա պատերազմի կանոնների համաձայն՝ դա նույնպես համարվում է ազատագրված տարածք, որովհետև դրանք հարձակման պլացդարմ են հանդիսանում ու դրանք ագրեսորին վերադարձնել չի կարելի: Իրենց հռետորաբանությունը նույնիսկ երկու տարի անց չի փոխվել, անընդհատ հորջորջում են, թե դա իրենց հողն է, իբրև մենք դրանք գրավել ենք, բայց իրականությունը դա չէ, իսկ մեր արտաքին գործերի նախարարությունը չի ապացուցում հակառակը:

-Հայաստանն Ապրիլյան պատերազմի ընթացքում կորցրեց 800 հեկտար հողատարածք, և փորձագետները նշում են, որ հայկական կողմը պատրաստվում էր հետ նվաճել կորցրածը, եթե չլիներ Ռուսաստանի միջամտությունը: Համակարծի՞ք եք:

-Չեմ կարող նման գնահատական տալ: Ռուսաստանը Մինսկի խմբի համանախագահող պետություն է և զբաղված է հակամարտության խաղաղ կարգավորմամբ: Այն, որ Ռուսաստանը հրաման տար և այն…

-Նկատի ունեմ Մոսկվայում ապրիլի 5-ին ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ռազմական գործողությունները դադարեցնելու մասին պայմանավորվածությունը, որը ձեռք է բերվել այնտեղ Հայաստանի և Ադրբեջանի գլխավոր շտաբների պետերի հանդիպման արդյունքում:

Ես դա չեմ կարող ասել, ներկա չեմ եղել և ես իշխանության չէի այդ ժամանակ: Ես եղել եմ իշխանության, զինվորական՝ ինքներդ գիտեք՝ երբ: Ով ում ինչ հրաման տվեց, չեմ կարող ասել, իհարկե կարող եմ ասել, իհարկե ունեմ որոշ ենթադրություններ, բայց, իմ կողմից, կոռեկտ չի լինի բարձրաձայնել: Ես այն անձնավորությունը չեմ, որ ստեմ կամ հիմարություններ խոսեմ: Գուցե այդ մասին ձեզ տեղեկացնեն պաշտպանության նախարարության ներկայացուցիչները, Գլխավոր շտաբը:

Ես կարող եմ միայն մի բան ասել՝ մենք ազատագրել ենք մեր տարածքը, որն այսօր այդ ագրեսորն իրենն է համարում: իսկ Թուրքիան աջակցում է Ադրբեջանին ու ասու՝ մինչև Ղարաբաղը չտան, սահմանը չենք բացի: Բայց չեն ասում, որ իրենք մեր հողն են նվաճել, հայերին կոտորել: Ամեն ինչ տեղի է ունեցել Թուրքիայի ու բոլշևիկյան Ռուսաստանի պատճառով: Միշտ ասել եմ, հիմա էլ կրկնեմ՝ բանակցություններ պետք է վարել Ռուսաստանի Դաշնության հետ ու ասել, որ 21 թվականին բոլշևիկները խլել են մեզնից Ղարաբաղն ու տվել Ադրբեջանին, թող իրենք չեղարկեն այդ համաձայնագիրը: Նույնը նաև Նախիջևանը: Իրենք ագրեսոր են ու հիմա հայտարարում են, թե ագրեսորը Հայաստանն է: Ինձ համար վիրավորական է, ու ես ցնցված եմ, որ հայկական կողմը չի կարողանում միջազգային հանրությանն ապացուցել, որ դա մեր հողն է ու մեզ է պատկանում:

-Սերժ Սարգսյանը բանակի արդիականացման 7-ամյա ծրագիր է ներկայացրել: Հետաքրքիր է ձեր գնահատականը՝ հատկապես այն ֆոնին, որ շատերի դիտարկմամբ՝ նա շարունակելու է պաշտոնավարել արդեն վարչապետի պաշտոնում:

-Անկեղծ ասած՝ այդ ծրագրին ծանոթ չեմ, Ռուսաստանն էլ անընդհատ բանակի արդիականացման ծրագրեր է մշակում, ու դա ճիշտ է: Պետք է այնպես անել, որ բանակը համապատասխանի ժամանակակից սկզբունքներին, նորմալ երևույթ է նման ծրագիր ներկայացնելը: Եթե նման բաներ չարվեր՝ հիմարություն կլիներ, պետք է կատարելագործել ԶՈւ-երը բոլոր ոլորտներում: Այնտեղ գրագետ մարդիկ են, ու կարծում եմ՝ ճիշտ է ծրագիր մշակելն ու կատարելագործելը: Իմ կողմից ճիշտ չի լինի ասել՝ ճիշտ են անում, թե ոչ, բայց որ գործ անում են՝ աջակցում եմ:

-Մեկնաբանություններ կան, որ հենց Ղարաբաղյան հակամարտությունը հաշվի առնելով, Սերժ Սարգսյանը պետք է շարունակի պաշտոնավարել, քանի որ նա է քաջատեղյակ խնդրի կարգավորմանը և կարող է մի սեղանի շուրջ նստել Ալիևի հետ:

-Հարցն այն է, որ հայ ժողովուրդը փոխել է իր կառավարման համակարգն ու անցել խորհրդարանական համակարգի: Այդ համակարգը, այո՛, ենթադրում է, որ վարչապետը գլխավորի, դա հայ ժողովրդի ընտրությունն է, ես այդ ընտրությանը չեմ մասնակցել ու կարծիք հայտնել չեմ կարող: Դա հայ ժողովրդի ընտրությունն է, իմ կողմից սխալ կլինի անուններ նշելն ու տեսակետ հայտնելը: Ես չգիտեմ՝ պատերազմական երկրում, որքանով է նպատակահարմար այդ համակարգը, բայց Հայաստանի համար հիմա առաջնային խնդիր է տնտեսություն ու երկիր զարգացնելը: Եթե ժողովուրդը որոշել է ընտրել այդ համակարգը, ուրեմն երևի այդպես էր պետք, իմ իրավասությունների ներքո չէ: Հայաստանը պետք է բանակն արդիականացնի, հզոր լինի, ունենա հզոր ԶՈւ, ու երկիրը զարգացնի: Հայաստանը պետք է այնպիսի վիճակում գտնվի, որ դիմագրավի այդ ագրեսորի մարտահրավերներին: Եթե թշնամին հարձակվում է՝ պետք է պարտավոր լինենք դիմակայել ու այնպես անել, որ հակառակորդն իր արածի համար փոշմանի: Ես կրկնում եմ՝ հակառակորդը տրամադրված է պատերազմի, նոր նշանակված փոխնախարարն ասում է՝ մենք պետք է պատերազմի միջոցով հող գրավենք, վերադարձնենք: Ալիևի ելույթի մասին էլ չեմ խոսում, որ ուզում է Երևանը գրավել: Միջազգային հանրությունը լռում է՝ այդ նախագահին, այդ պետությանը ագրեսոր չի ճանաչում, մեր արտաքին գործերի նախարարությունը պետք է աշխատանք տանի: Կրկնում եմ՝ Հայաստանը պետք է միջազգային հանրությանն ապացուցի ու անպայման քայլեր ձեռնարկի, որ Ադրբեջանին ագրեսոր ճանաչեն: Մեր զինվորները սիրում են իրենց հայրենիքը, պատրաստ են պաշտպանել մեր հողը, բայց և պետությունն էլ պետք է քայլեր անի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում