Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 21-րդ տուրի կենտրոնական խաղում Գյումրիի «Շիրակը» հերթական փայլուն հաղթանակը տարավ: Ցուցադրելով կամք Գյումրիի թիմը ծնկի բերեց Հայաստանի գործող չեմպիոն և առաջատար «Ալաշկերտին»: Հանդիպումն ավարտվեց 1:0 հաշվով:
Խաղի վերջին րոպեին «Շիրակին» հաղթանակ պարգևեց փոխարինման դուրս եկած Դավիթ Ղանդիլյանը: Հանդիպումն անցավ «Շիրակի» բացահայտ առավելությամբ: Հյուրերի բախտը շարունակ բերում էր և գնդակը ոչ մի կերպ չէր հայտնվում դարպասում:
«Ալաշկերտը» նորանշանակ գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանի գլխավորությամբ ցուցադրեց թույլ և անատամ ֆուտբոլ:
Այս հաղթանակից հետո «Շիրակն» ունի 34 միավոր և «Ալաշկերտի» ինչպես նաև «Գանձասար-Կապանի» հետ կիսում է առաջին հորիզոնականը: