Բորդոյում գտնվող Ֆրանսիայի ամենահայտնի գինու գործարաններից մեկին՝ Château Giscours-ին մեղադրել են 2016-ին արտադրած գինուն ապօրինի շաքար հավելելու մեջ։
Շուրջ 23 հազար շիշ գինի է առգրավվել, որոնց ընդհանուր արժեքը 2․3 մլն եվրո է կազմում։
Պետք է նշել, որ Ֆրանսիայում գինու մեջ շաքար հավելելն ապօրինի է, բացի այն դեպքերից, երբ վատ եղանակի պատճառով խաղողի մեջ շաքարի պարունակության մակարդակը ցածր է։
Château Giscours-ն իր հերթին պնդում է, որ շաքարի հավելումն օրենքին համապատասխանել է, քանի որ արտադրողների միությունը թույլ է տվել խաղողի մերլո տեսակից պատրաստված գինու մեջ շաքար հավելել։