Երևանում, այսօր՝ ապրիլի 4-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 08:40-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում՝ «Ջրաշխարհ»-ի մոտ, բախվել են 7 մեքենաներ, այդ թվում Volkswagen մակնիշի 34 AR 637 համարանիշի, BMW մակնիշի 87 AP 007 համարանիշի, Audi մակնիշի 35 LT 330 համարանիշի, Honda մակնիշի 35 GR 274 համարանիշի, Toyota մակնիշի 90 DM 505 համարանիշի, BMW մակնիշի 99 MO 699 համարանիշի և Mitsubishi մակնիշի 03 MA 070 համարանիշի ավտոմեքենաները:
Shamshyan.com–ի փոխանցմամբ, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: