Կոտայքի մարզում, ապրիլի 3-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 22:40-ի սահմաններում Toyota մակնիշի 70 GR 022 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ավտոճանապարհի «Բեկոն» գործարանի հարևանությամբ գտնվող գազալցակայանի մոտ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել շինության պատին և առաջ ընթանալով՝ մասամբ հայտնվել ձորակում:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, իսկ 2 հոգու՝ այդ պահին նշված վայրով անցնող Արեն Գ.-ն իր ավտոմեքենայով տեղափոխել է Աբովյանի բժշկական կենտրոն: