Իրանի նախագահ Հասան Ռոուհանին քննադատել է ԱՄՆ–ին և Իսրայելին՝ Սիրիայի հարցերին միջամտելու համար։ Իր դժգոհությունը Ռոուհանին հայտնել է Թուրքիա թռիչքից առաջ, որտեղ նա վաղը հանդիպելու է Թուրքիայի և Ռուաստանի նախագահների հետ։
«Ամերիկացիները դեմ են սիրիական կառավարությանը, ով իր իշխանությունն է հաստատում երկրի ամբողջ տարածքով մեկ, և նույնիսկ մտածում են պետությունը փլուզելու մասին»,– հայտարարել է Ռոուհանին։
«Նաև սիոնիստական ուժերի միջամտություն է նկատվում Սիրիայում, ինչը միայն կրկնապատկել է խնդիրները։ Նրանք չեն հարգում Սիրիայի ազգային ինքնավարությունը։ Նրանք ռմբակոծում են Սիրիայի տարածքները։ Նրանք աջակցում են ահաբեկիչներին։ Սրանք այն հարցերն են, որոնք կրկնապատկում են Սիրիայի խնդիրները»,– ավելացրել է Իրանի նախագահը։