iFixit–ի մասնագետները վերլուծել են Aplle-ի վերջին պլանշետը և նրան վերանորոգելիության չափազանց ցածր վարկանիշ են տվել։
Մասնագետները չեն կարողացել առաջին անգամից բացել սարքը։ Սոսնձի առատության պատճառով էկրանը ստիպված են եղել հանել հատուկ լուծույթի օգնությամբ։ Ամենադժվարը եղել է մարտկոցը հանելը։
Դրական կողմերից փորձագետները նշել են էկրանը և պլանշետի մատրիցան, որոնք իրար միացված չեն, ինչը հնարավոր է դարձնում դրանք նորով փոխարինելը։ Սակայն դա չի փրկել iPad-ին. փորձագետները 10-ից 2 միավոր են տվել սարքին։