Chanel-ի օծանելիքի և դիմահարդարման պարագաների ենթաբաժինը Erpro 3D Factory հետ համատեղ ներկայացրել է թարթիչների նոր ներկ՝ աշխարհում առաջին անգամ 3D տպիչով պատրաստված խոզանակով՝ գրում է kommersant.ru-ն:
Նոր ներկի ստեղծման վրա մասնագետների խումբը աշխատել է մի քանի տարի: Հարյուրավոր փորձեր են արվել մինչև վերջնական տարբերակ ստանալը: Արդյունքում նոր խոզանակը ունի միկրոխոռոչներով պատված հատիկավոր մակերես, ինչը թույլ է տալիս ներկը հավասար շերտով քսել թարթիչներին:
Le Volume Revolutionde Chanel թարթիչների ներկը վաճառքի կհանվի սեպտեմբերին: Ընկերությունը մտադիր է թողարկել օրական 50 հազար, շաբաթական 250 հազար և ամսական 1 միլիոն խոզանակներ: