Իրանը պատրաստ է համագործակցել Ռուսաստանի հետ մինչև Սիրիայում վերջնական կայունություն հաստատելը և վերջին ահաբեկչին ոչնչացնելը: Այդ մասին ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար գեներալ Ամիր Հաթամին՝ տեղեկացնում է trend.az-ը:
«Մենք անկասկած կշարունակենք մեր համագործակցությունը Սիրիայի հարցով, մինչև այնտեղ ոչնչացված կլինի վերջին ահաբեկիչը, և ամբողջական կայունություն հաստատված կլինի»,- ասել է Հաթամին:
Հաթամին նաև նշել է, որ Ռուսաստանի և Իրանի համագործակցությունը անշեղորեն աճում է, ինչի մասին է վկայում Իրանի տարածքով ռուսական ռազմաօդային ուժերի թռիչքների անհամար քանակությունը: