Չինաստանի հարավ-արևելյան համալսարանի Կենսաբժշկական ճարտարագիտության ինստիտուտի կենսաէլեկտրոնիկայի լաբորատրիայի գիտախումբը, պրոֆեսոր Չժաո Յուանցզինի գլխավորությամբ, «սրտի չիպ» է հայտնագործել, որը ի վիճակի է փոխել գույները:
Այս չիպը կարող է մարդու մարմնից դուրս գտնվելով՝ նմանակել զարկերակի բաբախին և սրտամկանի բջիջների կծկմանը: Ապագայում նման տեխնոլոգիան կարող է փոխարինել կենդանի օրգանիզմների վրա գիտափորձերին՝ այս կամ այն դեղամիջոցի բուժական ազդեցությունը փորձարկելիս: Քամելեոնին հետևելը չինացի գիտնականներին հուշել է հատուկ օպտիկական կառուցվածքով գել կիրառել, որը նրանք քսել են բջջային միկրոչիպի վրա:
Երբ սրտամկանի բջիջները լայնանում ու կրճատվում են, գելը համապատասխանաբար փոխում է գույնը: Դեղերի ընդունումից հետո, պարզապես նայելով չիպի գույնին, հետազոտողները կարող են դատել զարկերակի փոփոխությունների և դեղամիջոցի էֆեկտիվության մասին: