Հերթական դոպիգ սկանդալն է հասունանում հայկական ծանրամարտում: Հայաստանի կանանց հավաքականի անդամ, 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի մասնակից Սոնա Պողոսյանի դոպինգ թեստը դրական է եղել:
Ծանրամարտի Եվրոպայի մինչև 20 տարեկանների չեմպիոնը Սոնա Պողոսյանի թեստում հայտնաբերվել է արգելված նյութերից S.2:
Պողոսյանը ժամանակավորապես զրկվել է միջազգային մրցաշարերի մասնակցելու իրավունքից: Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան ավելի հստակ հայտարարությամբ հանդես կգա ուսունասիրությունից հետո: