Ֆինլանդիայի Տամպերե քաղաքում ռոբոտները սովորեցնում են երեխաներին օտար լեզուներ և օգնում են յուրացնելու մաթեմատիկան՝ գրում է segodnya.ua-ը:
Էլիաս անունով ռոբոտը պարում է աշակերտների առջև, մի քանի րոպե անց սկսում է անգլերենի դասը: Սկզբում նա նոր բառերն է արտաբերում, հետո վերլուծում է աշակերտների արտաբերած տարբերակները: Եթե աշակերտները կարողանում են առաջադրանքը լավ կատարել, ռոբոտն անցնում է հաջորդ առաջադրանքին:
Էլիասը տիրապետում է 23 լեզուների և կարող է տարբերակել յուրաքանչյուրի՝ լեզվի իմացության աստիճանը: Յուրաքանչյուր դասը կառուցում է աշակերտների առանձնահատկություններին համապատասխան, իսկ արդյունքների մասին տեղեկատվությունը փոխանցում է ուսուցիչներին: